«Արտույտներն» ավելի ակտիվ սեռական կյանք են վարում, քան «բուերը». հետազոտություն

14 մարտի, 2019  21:26

«Արտույտները», որոնք սիրում են արթնանալ լուսաբացին, ապրում են ավելի ակտիվ սեռական կյանքով: Այս մասին են վկայում սոցհարցման արդյունքները, որը OnePoll-ն անցկացրել է 2 հազար մարդկանց շրջանում:

New York Post-ը հայտնում է, որ «վաղ թռչնակները» միջինում ավելի հաճախ են սեքսով զբաղվում, քան «բուերը»: Միանգամայն հնարավոր է, որ այս հարցում իրենց դերակատարումն ունեն նաեւ բնավորության գծերը, քանի որ, հարցման համաձայն, «բուերն» ամաչկոտ են, անպատկառ, միայնակություն են սիրում եւ հակված են հավատալու տեսիլքներին ու կրիպտիդներին (կենդանիներ, որոնց գոյությունը գիտությամբ չի ապացուցվել):

«Արտույտները» «բուերից» ավելի հաճախ են ընտանիք կազմում, ավելի շատ են փող վաստակում եւ հիմնականում գրասենյակներում են աշխատում (ընդ որում՝ իրենց իսկ խոստովանությամբ՝ աշխատանքից հաճախ են ուշանում): Դրանից բացի, նրանք «բուերից» 10 տոկոսով ավելի հաճախ են հակված իրենց երջանիկ համարել, իսկ ահա իրենք՝ «բուերը», իրենց հաճախ բնորոշում են որպես հավատարիմ մարդիկ:

Լուսաբացին արթնացողներն ավելի շատ են սիրում հանգստի ակտիվ տեսակները՝ զբոսանք, արշավ, սպորտային մարզումներ, մարզասարքերի դահլիճ հաճախումներ: Իսկ ահա գիշերվա երկրպագուները առավել հաճախ նախապատվությունը տվել են ընթերցանությանը եւ քնին:

Եվս մեկ հետաքրքիր առանձնահատկություն. «արտույտները» հակված են երազներին տրվելուն, եւ ընդ որում՝ արթնանալուց հետո իրենց երազները միշտ հիշում են: Դրանից բացի, նրանք քնի մեջ ավելի հաճախ են խոսում, խռմփացնում կամ շարժվում, իսկ քնել նախընտրում են երաժշտության ներքո կամ բաց պատուհանով: Իսկ ահա «բուերը», պարզվում է, տնային կենդանիներին գրկած քնելու սիրահար են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի