Մրգերից եւ բանջարեղենից սմուզիների օգուտի մասին հավանաբար բոլորն են լսել: Չինաստանի Խունան հարավային նահանգից 51-ամյա Ժենգը երեւի թե լսել է այդ մասին եւ չգիտես ինչու որոշել է իր երակների մեջ սմուզի ներարկել:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ կինը տարված է եղել ոչ ավանդական բուժման մեթոդներով: Մի անգամ նա 20 տարբեր մրգերից սմուզի է արել եւ այն իր երակի մեջ ներարկել:
Նա նշել է, որ մրգերում շատ օգտակար վիտամիններ եւ սննդարար նյութեր կան, հետեւաբար սմուզին երակների մեջ ներարկելու գաղափարը իրեն լավն է թվացել:
Քիչ հետո նրա ձեռքը սկսել է քոր գալ, հետո ջերմությունն է բարձրացել: Սկզբում նա ցանկացել է կատարվածը գաղտնի պահել, սակայն ամուսինը համոզել է իրեն դիմել բժկի: Բժշկիները շոկի մեջ են հայտնվել, երբ տեսել են նրան: Լյու Ցզյանսյու բժիշկն ասել է, որ նա լյարդում, երիկամներում եւ սրտում ինֆեկցիա ուներ եւ նրան պոլիօրգանային անբավարարություն եւ մահ էր սպառնում: Սակայն բժիշկներին հաջողվել է փրկել կնոջը. նրան նշանակել են դիալիզ, հակաբիոտիկներ եւ արյունը նոսրացնող դեղեր:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր