Բրիտանիայից 24-ամյա Ջեսիկա Դրյուն սկսել է ճաղատանալ այն բանից հետո, երբ հրաժարվել է կենդանական ծագման սննդից:
Daily Mail-ը գրում է, որ Ջեսիկան վեգան էր որոշել դառնալ անցյալ ապրիլին: Նրա ծանոթներից շատերը հրաժարվել էին մսից, իսկ քանի որ Ջեսիկան վաղուց դադարել էր կաթնամթերք օգտագործել, նա որոշել էր, որ մսից հրաժարվելը նույնպես հեշտ կլինի:
Սկզբնական շրջանում Ջեսիկան իրեն լավ եւ առույգ էր զգում, սակայն մի քանի շաբաթից նկատեց, որ մազերը սկսել են թափվել:
«Մազերս ամբողջ տնով մեկ թափված էին»,-հիշում է նա: Որոշ հատվածներում մազերս նոսր էին դարձել, հատկապես առջեւում: Դա ինձ տագնապեցնում էր: Ես իմ տարիքից մեծ էի երեւում, իսկ ես դեռ 30 էլ չկամ»:
Չնայած դրան՝ Ջեսիկան չէր հրաժարվում վեգանի դիետայից: Սակայն մի քանի ամիս անց մազաթափությանն ավելացավ նաեւ քնկոտությունը. առավոտյան արթնանալը դարձել էր այնքան դժվար, որ նա ստիպված էր մի քանի զարթուցիչ դնել:
Մասնագետները նշում են, որ մազաթափության պատճառներից մեկը կարող է լինել նրա սննդակարգում կերատինների բացակայությունը՝սպիտակուցների, որոնցից կազմված են մազերը եւ եղունգները:
Բացի մսից եւ ձկնեղենից, դրանք կան նաեւ լոբազգիներում, ոսպում, սիսեռում եւ սոյայի կաթում:
Այժմ Ջեսիկան փորձում է կերատիններ պարունակող բուսական սննդի միջոցով ընդլայնել իր դիետան եւ հույս ունի, որ դրանով իր խնդիրը կվերանա
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր