Արտասովոր ֆոբիա ունեցող տղամարդը չի կարող նայել հայելու իր արտացոլանքին

22 մարտի, 2019  21:23

40-ամյա Սթիվեն Գիլաթը Մեծ Բրիտանիայից տառապում է հայելու մեջ իր արտացոլանքի խուճապային վախից։

Ինչպես տեղեկացնում է Metro պարբերականը, արտասովոր ֆոբիան Սթիվենի մոտ առաջացել է 4 տարի առաջ՝ որպես նյարդային խանգարման հետեւանք։ Այդ ժամանակվանից ի վեր նա փորձում է չնայել հայելու մեջ եւ այլ մակերեսների, որտեղ կարող է տեսնել սեփական արտացոլանքը։ Սթիվենն առավոտյան չի նայում իր արտացոլանքին եւ հարցնում է կնոջն ու աղջկան, թե տեսքն ինչպիսին է, վարսավիրանոցում նստում է փակ աչքերով, իսկ երբ անցնում է հայելային ցուցափեղկերի մոտով, հետ է շրջվում։

«Ես նախանձում եմ այն մարդկանց, ովքեր հայելուն նայում են զուտ էսթետիկական նկատառումներով՝ գնահատելու, թե ինչ տեսք ունեն։ Երբ ես նայում եմ հայելուն, տեսնում եմ անհաջողակի ու էմոցիոնալ թերարժեք մարդու։ Ես չեմ տեսնում իմ ֆիզիկական գծերը, տեսնում եմ էությունս»,- իր վախն այսպես է բացատրել Սթիվենը։

Նրա խոսքով՝ իրեն տեսնելիս նա հիշում է իր թերացումները եւ այն, թե ինչպես է ուրիշներին ցավ պատճառել։ Դա խուճապի գրոհ եւ իր հանդեպ ատելության նոպա է առաջացնում։

Սթիվենը  անհրաժեշտ բուժում գտնելու ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Ավելի վաղ դիմել է հոգեթերապեւտի եւ հասկացել, որ իր վախի պատճառը խիստ ցածր ինքնագնահատականն է եւ սեփական արժանապատվության զգացման բացակայությունը։ Նա որոշել է, որ իր հանդեպ ատելությունն այնպես է բնավորվել իր մեջ, որ դրանից ազատվելու համար շատ տարիներ կպահանջվեն, իսկ նման լուրջ աշխատանքի նա պատրաստ չէ։

Սթիվենը ոչ միայն վախենում է հայելիներից, այլեւ ատում է լուսանկարվել։ Նա խիստ նյարդայնանում է, երբ լուսանկարներ է նայում. ափսոսում է, որ հայելուն չի նայել եւ սանրվածքը չի ուղղել։

Սթիվենը, ըստ նրա, երբեք նման ֆոբիա ունեցող այլ մարդու չի հանդիպել եւ այդ մասին չի կարդացել ինտերնետում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի