• Latest news

Կինը 70 կգ նիհարել է ընդամենը 12 ամսում (ֆոտո)

3 ապրիլի, 2019  14:15

Անգլիայի Հեմփշիր կոմսության Ֆարհեմ քաղաքից 47-ամյա Էրիկա Մագսը կշռում էր մոտ 140 կգ: Նա մի անգամ սաստիկ ամոթ է զգացել ատրակցիոնների այգի այցելելության ժամանակ, ինչը նրան ստիպել է կրկնակի նիհարել:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Էրիկան ընտանեկան հանգստի է ուղեւորվել Ֆլորիդա նահանգի Universal Studios զվարճանքների այգի: Այնտեղ նրան արգելել են նստել «Հարրի Փոթեր եւ Արգելված ճանապարհորդություն» ատրակցիոնը՝ նախազգուշացնելով, որ «չափից ավելի ծանր» է:

Հարրի Փոթերի երկրպագուն խոստովանել է, որ այգում տեղի ունեցած դեպքը դարձել է իր կյանքի ամենանվաստացուցիչ պահերից մեկը:

«Այդ պահին ես ցանկանում էի գետնի տակն անցնել: Ես ստիպված էի մի կողմ քաշվել եւ սպասել ընտանիքիս,- հիշում է Էրիկան: - Ես անդադար լաց էի լինում: Բայց գիտեի, որ ինքս եմ մեղավոր եւ պետք է ինչ-որ բան փոխեմ: Ոչ թե ինձ համար, այլ ամուսնուս եւ դստերս»:

Այդ դեպքից հետո Էրիկան սկսել է սպորտով զբաղվել, ճիշտ սնվել եւ 12 ամսում նիհարել է գրեթե 70 կգ: Նրա 58-ամյա ամուսինը՝ Հայդեն Մագսը, կնոջը բարոյական աջակցություն է ցույց տվել եւ նրա հետ միասին նիհարել է 31 կգ:

Հիմա Էրիկան շարունակում է զբաղվել վազքով եւ նույնիսկ մարաթոնների է մասնակցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է