• Latest news

Նախաճաշից պարբերաբար հրաժարվողներն ավելի հաճախ են մահանում սրտի հիվանդությունների հետեւանքով. հետազոտություն

24 ապրիլի, 2019  09:50

Մարդիկ, որոնք պարբերաբար նախաճաշից հրաժարվում են, մյուսներից ավելի են ենթակա սրտի հիվանդությունների հետեւանքով մահանալու վտանգին: Նման եզրակացության են հանգել Այովայի համալսարանի գիտնականները:

Նրանք պարզել են, որ նախաճաշից հրաժարվելը երկարաժամկետ հեռանկարում ամբողջ 87 տոկոսով մեծացնում է սրտի հիվանդությունների հավանականությունը: 6550 մարդկանց շրջանում, որոնց հետազոտողները հետեւել են, 59 տոկոսը ամեն օր նախաճաշել է, 5,1 տոկոսը՝ երբեք, 10,9 տոկոսը՝ հազվադեպ, իսկ 25 տոկոսը՝ մի քանի օրը մեկ: Դիտարկումները ցույց են տվել, որ նախաճաշի հանդեպ մարդու վերաբերմունքի եւ սրտի հիվանդությունների զարգացման հավանականության միջեւ առկա է հստակ կապ, թեկուզ եւ՝ որոշակի վերապահությամբ:

Առավոտյան սնունդ չգործածող մարդիկ 87 տոկոսով ավելի հաճախ են բախվել սրտի հիվանդություններին: Հետազոտողները այս կապի պատճառները տարբեր կերպ են բացատրում: Առաջին՝ նախաճաշից հրաժարվելը մեծացնում է օրվա ընթացքում ոչ առողջ ուտեստների գործածման հավանականությունը: Երկրորդ՝ նախաճաշն օգնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հաշվեկշիռը պահպանել եւ վերահսկել զարկերակային ճնշումը: Երրորդ՝ չնախաճաշող մարդիկ, ընդհանուր առմամբ, կարող են ունենալ ավելի մեծ քանակությամբ վնասակար սովորություններ, որոնք մեծացնում են սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ այսօր հատուկ վտանգ են ներկայացնում համացանցն ու հայտնիների էջերը, որոնք նախաճաշից հրաժարվելը քարոզում են որպես նիհարելու արմատական միջոցներից մեկը: Մեծ թվով հայտնիներ հատուկ շեշտում են, որ իրենք երբեք չեն նախաճաշում, եւ հենց դա է իրենց լավ արտաքինի գաղտնիքը: Ընդ որում՝ նրանք բաց են թողնում այն փաստը, որ իրենց արտաքինի համար պատասխանատու է վիզաժիստների եւ ոճաբանների մի ամբողջ թիմ, ինչպես նաեւ անձնական մարզիչները եւ դիետոլոգները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել