• Latest news

Մալավիում սկսում են թեստավորել մալարիայի դեմ նոր պատվաստանյութը

24 ապրիլի, 2019  12:06

Մալավիում (Հարավային Աֆրիկա) մեկնարկում է աշխարհում առաջին պատվաստանյութի մասշտաբային պիլոտային փորձարկում, որը կարող է փոքր երեխաների համար ապահովել մալարիայից մասնակի պաշտպանվածություն:

RTS,S պատվաստանյութն ակտիվացնում է իմունիտետը եւ ստիպում հարձակվել մալարիայի մակաբույծի վրա: Պատվաստանյութն արդեն անցել է մասշտաբով ավելի փոքր փորձարկումներ եւ ցույց տվել, որ 5-17 ամսական երեխաների գրեթե 40 տոկոսը դրա շնորհիվ մալարիայից պաշտպանվել է:

Հիմա Մալավիում փորձարկման շրջանակում պատվաստում է ստանում 2 տարեկանից փոքր 120 հազար երեխա: Համանման փորձարկումներ կանցկացվեն նաեւ Գանայում եւ Քենիայում:

Գիտնականները մի վերապահում ունեն. 40 տոկոսի արդյունավետությունը համեմատաբար մեծ չէ այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի հետ համեմատած: Բայց սա լավ լրացուցիչ միջոց է հակամոծակային ցանցերի եւ ինսեկտիցիդների հետ միասին:

Նոր պատվաստանյութն իր արդյունավետությունը պահպանում է նվազագույնը 7 տարի: Այն նախատեսված է հատկապես երեխաների համար, որովհետեւ երեխաներն առավել հաճախ են դառնում մալարիայի զոհ: Պատվաստումը պետք է կատարել 4 անգամ՝ 3 ամսվա ընթացքում ամիսը մեկ անգամ եւ եւս մեկ անգամ 18 ամիս հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել