• Latest news

Որպեսզի երեխաները մեծանան ընտանիքում. ծննդատների բուժաշխատողները օգնություն եւ աջակցություն կցուցաբերեն երիտասարդ ընտանիքներին

25 ապրիլի, 2019  12:16

Առողջապահության նախարարությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ «Բարի մամա» բարեգործական կազմակերպությունը ստորագրել են եռակողմ համաձայնագիր, որի նպատակն է՝ նպաստել, որպեսզի երեխաները մեծանան ընտանիքում, այլ ոչ թե մասնագիտացված հաստատություններում։

Ծրագրի շրջանակում Հայաստանի ծննդատների բուժաշխատողներին կսովորեցնեն օգնություն եւ աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին՝ օժանդակելով երեխաներին ընտանիքում մեծացնելու եւ նրանցից չհրաժարվելու (անկախ նրանց առողջական վիճակից) նրանց որոշմանը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարա Բաթոյանը, Հայաստանի մանկատներում այսօր ավելի քան 600 երեխա կա, որոնցից 450-ն ունի հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ։ Նախարարի խոսքով, եթե երեխան արդեն մանկատանն է հայտնվել, նրան ընտանիք վերադարձնելը բավական դժվար է, դրա համար հիմնական շեշտադրումը պետք է արվի «կանխարգելման» վրա. հարկավոր է անել հնարավոր ամեն բան, որպեսզի երեխաները սկզբից եւեթ չհայտնվեն մանկատներում։

Ինչպես իր հերթին նշեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, զարգացած երկրներում արդեն աստիճանաբար հրաժարվում են մանկատների կամ ծերանոցների նման մասնագիտացված հաստատություններից, եւ դրան պետք է ձգտի նաեւ Հայաստանը։

«Մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի այն բանին, որպեսզի երկրում չմնան մանկատներ եւ որպեսզի ոչ մի երեխա չմնա առանց ընտանիքի»,- ասել է նախարարը։

Ծրագրի շրջանակում ծննդատների բուժաշխատողները կվերապատրաստվեն եւ կսովորեն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին հոգեբանական, սոցիալական, բժշկական օգնություն, որպեսզի երիտասարդ ծնողները չհրաժարվեն իրենց երեխաներից եւ չթողնեն նրանց մանկատներում։

Նման աջակցության անբավարարությունն այսօրվա դրությամբ, ինչպես նշեց Մարինա Ադուլյան-Անդրյանը «Բարի մամա» ՀԿ-ից, ակնհայտ է. եթե երեխան ծնվում է հաշմանդամությամբ, ծնողները ոչ մի տեղեկատվություն չեն ստանում, ոչ մի աջակցություն։ Նրանք չգիտեն ինչ անել, չեն հասկանում՝ կկարողանա՞ն արդյոք մեծացնել այդ երեխային, իսկ քանի որ շատերը սկսում են նրանց խորհուրդ տալ հրաժարվել երեխայից, նրանք այդպես էլ անում են։

«Բարի մամա» ՀԿ կամավորները արդեն ավելի քան 5 տարի օգնում են այդպիսի ծնողներին՝ նրանց ապահովելով ինչպես տեղեկատվությամբ, այնպես էլ ամեն տեսակ աջակցությամբ։ Իսկ նոր ծրագրի շրջանակում ծնողներն աջակցություն կստանան ոչ միայն կամավորներից, այլ նաեւ բուժաշխատողներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել