Քելի Փերենը ավստրալական Քվինսլենդ նահանգից 5-ամյա դստեր լուսանկարում քաղցկեղային ուռուցքի նշաններ է տեսել։
Ինչպես տեղեկացնում է Seven News լրատվական պորտալը, Քելին նայում էր դստեր լուսանկարները, երբ նկատել է նրա ձախ բիբում տարօրինակ սպիտակ փայլ։
«Դրա բացատրությունը չկարողացա գտնել։ Ես հարցնում էի մարդկանց՝ տեսնո՞ւմ են արդյոք արտասովոր լույս նրա աչքերում, բայց ոչ ոք դրան նշանակություն չէր տալիս»,- ասել է նա։
Բարեբախտաբար, Քելին ժամանակին դստերը տարավ հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշեցին ռետինոբլաստոմա՝ աչքի ցանցաթաղանթի չարորակ ուռուցք։ Պատանի պացիենտին վիրահատեցին. Նրա ձախ աչքը հեռացրին։ Հիմա աղջիկը լավ է զգում։
Բժիշկները նախազգուշացրել են, որ դա հիվանդություն է, որը սովորաբար ախտորոշվում է մինչեւ 3 տարեկան երեխաների մոտ, եւ այն մահացու վտանգավոր է։ Նրանք ծնողներին կոչ են արել ավելի ուշադիր լինել եւ կանոնավորապես զննել իրենց երեխաներին, իսկ առաջին նշանների դեպքում դիմել բժշկի։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր