• Latest news

Արդյոք Հայաստանում տարածվա՞ծ է գերհոգնածությունը եւ ո՞ր ախտանիշներին է հարկավոր ուշադրություն դարձնել

27 մայիսի, 2019  19:55

ԱՀԿ-ն պաշտոնապես գերհոգնածությունը (զգայական սպառման համախտանիշ) հիվանդություն է ճանաչել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում հոգեբան Մարիամ Մեհրաբյանը նշեց, որ գերհոգնածությունը սթրեսների, նեւրոզների եւ դեպրեսիայի հետ միասին հաճախ է հանդիպում Հայաստանում:

Մասնագետը խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային գրաֆիկին: Եթե աշխատանքային օրվա ընթացքում գրեթե հանգստանալու ժամանակ չկա, ապա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ:

Մեհրաբյանը նշում է, որ ծանրաբեռնվածությունը պետք է ճիշտ բաշխել, ինչը կօգնի խուսափել մասնագիտական սպառումից:

Չի կարելի մոռանալ, որ գերհոգնածությունը բացասաբար է ազդում ինքնագնահատականի վրա եւ կարող է նեւրոտիկ ախտանիշների պատճառ դառնալ:

Հիմնական ախտանիշները, որոնք վկայում են գերհոգնածության մասին, դա անքնությունն է, ախորժակի բացակայության հետ կապված ոչ կանոնավոր սնվելը:

«Գլխավոր ինդիկատորն այն է, երբ մարդը քնում եւ արթանանում է հոգնած», - նկատում է հոգեբանը:

Այդ դեպքում Մեհրաբյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հանգստին. այցելել մշակութային միջոցառումների, զբաղվել սպորտով:

«Շատ արդյունավետ է լողով զբաղվելը, քանի որ դա օգնում է մարդու մարմինը եւ հոգին ներդաշնակ վիճակի բերել:

Կարելի է առանձնանալ, սուրճի բաժակի շուրջ պլանավորել ժամանակը: Ցավոք, այս պարզ գործողություները կարող են հաճախ որպես ժամանակի կորուստ դիտարկվել», - նկատեց նա:

Ցանկության դեպքում ծագած խնդիրները կարելի է քննարկել հոգեբանի հետ, ինչն, ըստ Մեհրաբյանի, շատ ավելի արդյունավետ կլիներ նյարդաբանի կոնսուլտացիայից:

«Նյարդաբանը սահմանափակվում է հանգստացնող դեղամիջոցների նշանակմամբ, իսկ դա անարդյունավետ է պացիենտի անձնային աճի տեսանկյունից: Մինչդեռ հոգեբանն աշխատում է հենց այդ ուղղությամբ», - ասաց փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է