• Latest news

Ինչո՞ւ է երկար քնելը վնասակար

28 մայիսի, 2019  17:45

Օրվա մեջ ինը ժամ քնելը նույնքան բացասաբար է անդրադառնում մարդու հիշողության վրա, որքան եւ հինգժամյա քունը։

Ծավալուն հետազոտությանը մասնակցել է մոտ 400 հազար մարդ, որոնք պետք է հիշողությամբ կրկնեին ավելի վաղ տեսած խաղաթղթերի կոմբինացիաները։ Պարզվել է, որ նրանք, ովքեր քնել են հինգ եւ ինը ժամ օրական, նույն քանակությամբ սխալներ են արել նրանց համեմատ, ովքեր քնին տրամադրել են յոթ ժամ։ Առավել շատ սխալներ կատարել են այն փորձարկվողները, որոնք քնել են 10 ժամից ոչ պակաս։

Այսպիսով, քնի ավելցուկը նույնպես բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա, ինչպես եւ դրա պակասը։ Հետազոտության առաջատար մասնագետ Վիկտորյա Գարֆիլդը Կալիֆոռնիայի համալսարանից նշում է. շատերը կարծում են, թե կարելի է քնել այնքան, որքան ուզես, բայց իրականում երկարատեւ քունն ազդում է մարդու հիշողության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել