• Latest news

Լող, ֆուտբոլ եւ մարմնամարզություն. ո՞ր տարիքից երեխաներին կարելի է զբաղվել տարբեր սպորտաձեւերով

29 մայիսի, 2019  20:24

Ո՞ր տարիքից երեխաներին կարելի է զբաղվել տարբեր սպորտաձեւերով: Իտալիայի Մանկաբույժների  միությունը պատասխանել է այդ հարցին.

Պարզվում է երեխաներին մինչեւ 3 տարեկանը չի կարելի զբաղվել սպորտով. նրանց մարմինը դեռեւս պատրաստ չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

3 տարեկան: Այս տարիքում, ըստ մասնագետի, երեխաներին կարելի է սկսել լողով զբաղվել: Լողի ժամանակ երեխան կարող է աշխատեցնել իր ողջ մկանային զանգվածը, բայց լուրջ վնասվածքի վտանգ չկա: Բնականաբար, երեխան լողավազանում պետք է գտնվի մեծահասկաների հսկողության ներքո:

4 տարեկան: Այս տարքիում երեխաներին կարելի է դահուկներով սահել սովորեցնել: Սակայն կրկին մեծահասկաների հսկողության ներքո:

5 տարեկան. Այս տարիքում երեխան կարող է սկսել մարմնամարզությամբ զբաղվել, սակայն մարզումները պետք է  շատ ծանրաբեռնված չլինեն:

6 տարեկան: Մանկաբույժները կարծում են, որ այս տարքիը հարմար է ֆուտբոլով զբաղվելու համար: Մինչեւ 6 տարեկանը խաղերի ժամանակ լուրջ վնասվածքներ ստանալու վտանգը շատ մեծ է:

6-7 տարեկան: Այս տարիքից  կարելի է արդեն մարտարվեստով զբաղվել. դրանք ոչ միայն նպաստում են  ֆիզիկական զարգացմանը, այլեւ բարելավում են կոորդինացիան, շնչառության տեխնիկան: Մարզումները սակայն պետք է փորձառու մասնագետը անցկացնի:

7-8 տարեկան: Այս տարքիում  երեխային կարելի է տալ թենիսի, սուսերամարտի:

10-11 տարեկան: Այս տարքիում երեխային արդեն կարելի է զբաղվել բասկետբոլով եւ վոլեյբոլով:

«Մանկական տարիքում ֆիզիկական ակտիվությունը կարեւոր բազա է ստեղծում հետագայում այնպիսի  հիվանդությունների կանխարգելման համար, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, ճարպակալումը, դիաբետը, շնչուղիների հիվանդությունները, ասթման եւ այլն:

Սակայն  իսկական սպորտային նախապատրաստմանը պետք չէ 8 տարեկանից շուտ անցնել», - ասել է մանկաբույժների միության նախագահ Ալբերտո Վիլլանին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է