• Latest news

Երկարատեւ քունը սրտի համար, այնուամենայնիվ, օգտակար է. գիտնականներ

10 հունիսի, 2019  10:51

Քնի տեւողության մեծացումն, այնուամենայնիվ, սրտի համար օգտակար է, պարզել են Քեյփթաունի համալսարանի գիտնականները:

Նոր հետազոտության նպատակն էր հասկանալ կարդիոմետաբոլիկ ռիսկի եւ քնի տեւողության միջեւ կապը: Գիտնականները կտարարել են քնի տեւողությանը նվիրված 7 գիտական աշխատանքների վերլուծություն եւ պարզել, որ լիարժեք չքնող մարդկանց շրջանում քնի տեւողության զգալի մեծացումը միանշանակ դրական է անդրադարձել փոխանակության պրոցեսների եւ սրտի վիճակի վրա:

Գիտնականների վերլուծած հետազոտությունները ներառել են 138 մեծահասակների (մի քանի խմբերի) տվյալները.

  • մարդիկ, որոնք առողջության կամ քնի հետ կապված խնդիրներ չեն ունեցել,
  • մարդիկ, որոնք առողջ էին, բայց քիչ են քնել,
  • մարդիկ, որոնք ավելորդ քաշ են ունեցել եւ քիչ են քնել,
  • մարդիկ, որոնք քնի պակաս եւ հիպերտոնիա են ունեցել:

Մարդկանց քնի ռեժիմը փոփոխվել է 3-ից մինչեւ 6 շաբաթ ժամկետում: Քնի տեւողությունն ընդհանուր առմամբ մեծացվել է 21-177 րոպեով: Պարզվել է, որ դա դրական է անդրադարձել սրտի վիճակի եւ մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման հավանականության նվազման վրա:

Հետաքրքիր է, որ բացի սրտի համար օգուտից, քնի տեւողության մեծացումը նվազեցրել է ախորժակը, թուլացրել է քաղցր եւ աղի սնունդի հանդեպ հակումը, ինչպես նաեւ նվազեցրել է կալորիաների գործածման ծավալը, որոնք ամեն օր ստացվում են սպիտակուցներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել