• Latest news

Բրիտանիայի ամենաանհաս երեխան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

10 հունիսի, 2019  14:38

Հղիության 23-րդ շաբաթում ծնված աղջիկը  ճանաչվել է  Բրիտանիայի ամենաանհաս երեխա: Վաղաժամ ծննդաբերության պատճառ է դարձել հղիության ժամանակ տեղի ունեցած արյունահոսությունը:

The Sun-ը հաղորդում է, որ լույս աշխարհ գալուց հետո աղջիկը՝ Էդի Մադոկ Ջոնսը, իր մոր ափի չափ հասակ ուներ, իսկ քաշը՝ 500 գրամից մի փոքր ավել էր:

Կյանքի առաջին 2 շաբաթում աղջիկը ստիպված էր պայքարել այնպիսի առողջական խնդիրների հետ, ինչպիսիք են արյան զեղումը, թոքերի կոլապսը, պնեւմոնիան, սեպսիսը, թրոմբոցիտների եւ հեմոգլոբինի ցածր մակարդակը: Բացի այդ նա աչքերի շտապ վիրահատության է ենթարկվել:

Էդիի վիճակն այնքան ծանր էր, որ բժիշկները չէին բացառում մահացու ելքի հավանականությունը, սակայն աղջկան հաջողվել էր ողջ մնալ: Ընդհանուր առմամբ նա հիվանդանոցում 109 օր է անցկացրել:

Փոքրիկն ընդամենը մեկ օր է մեծ աշխարհի ամենաանհաս երեխայից՝ Սան Դիեգոյից Սեյբի փոքրիկից: Մինչ այդ ծնողները հույս ունեն, որ նա կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել