Հղիության 23-րդ շաբաթում ծնված աղջիկը ճանաչվել է Բրիտանիայի ամենաանհաս երեխա: Վաղաժամ ծննդաբերության պատճառ է դարձել հղիության ժամանակ տեղի ունեցած արյունահոսությունը:
The Sun-ը հաղորդում է, որ լույս աշխարհ գալուց հետո աղջիկը՝ Էդի Մադոկ Ջոնսը, իր մոր ափի չափ հասակ ուներ, իսկ քաշը՝ 500 գրամից մի փոքր ավել էր:
Կյանքի առաջին 2 շաբաթում աղջիկը ստիպված էր պայքարել այնպիսի առողջական խնդիրների հետ, ինչպիսիք են արյան զեղումը, թոքերի կոլապսը, պնեւմոնիան, սեպսիսը, թրոմբոցիտների եւ հեմոգլոբինի ցածր մակարդակը: Բացի այդ նա աչքերի շտապ վիրահատության է ենթարկվել:
Էդիի վիճակն այնքան ծանր էր, որ բժիշկները չէին բացառում մահացու ելքի հավանականությունը, սակայն աղջկան հաջողվել էր ողջ մնալ: Ընդհանուր առմամբ նա հիվանդանոցում 109 օր է անցկացրել:
Փոքրիկն ընդամենը մեկ օր է մեծ աշխարհի ամենաանհաս երեխայից՝ Սան Դիեգոյից Սեյբի փոքրիկից: Մինչ այդ ծնողները հույս ունեն, որ նա կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր