• Latest news

«Մարգարիտա» կոկտեյլի հանդեպ սերը կնոջը հասցրել է ձեռքերի այրվածքի (ֆոտո)

12 հունիսի, 2019  10:54
Նյու Յորքի բնակիչ Քորթնի Ֆելոնը ձեռքերի այրվածք է ստացել «Մարգարիտա» կոկտեյլի հանդեպ իր սիրո պատճառով:

Prevention-ը հայտնում է, որ կինը հանգստյան օրերին որոշել է տոնական սեղանի համար կոկտեյլ պատրաստել: «Մարգարիտայի» բաղադրության մեջ է մտնում լայմի թարմ հյութը, եւ Քորթնին անձամբ է զբաղվել այս հարցով: Նրա խոսքով՝ ճզմել է «հարյուրավոր լայմեր», որից հետո օրվա մնացյալ մասն անցկացրել է լողավազանում արեւի տակ հանգստանալով:

Կնոջ ձեռքերը հաջորդ առավոտյան ծածկվել են ահռելի կարմիր բշտիկերով: Նրան ախտորոշել են ֆիտոֆոտոդերմատիտ՝ մաշկային բորբոքային պրոցես, որը պայմանավորված է արեւի լույսի հանդեպ մաշկի մեծ զգայունությամբ: Դրա պատճառը բույսերի հյութն է, որոնք պարունակում են լույսի հանդեպ մաշկի զգայունությունը մեծացնող միացություններ (ֆուրոկումարիններ): Ճառագայթահարումից հետո, որպես կանոն, 24 ժամ անց մաշկի վրա ցան է առաջանում, որն իր բարձրակետին է հասնում 48-72 ժամ հետո:

Ֆուրոկումարիններ են պարունակվում մասնավորապես լայմի, կիտրոնի, նարինջի, գազարի, նեխուրի եւ թզի մեջ: Ֆիտոֆոտոդերմատիտով հիվանդացության բարձրակետը ամռանն է, ընդ որում՝ այս հիվանդությունը դժվար է ախտորոշվում՝ դերմատիտին կամ սնկային ինֆեկցիային նմանության պատճառով:

Ցանի վերացումից հետո մի քանի շաբաթ, նույնիսկ ամիսներ շարունակ մաշկին կարող են մնալ մուգ բծեր: Վտանգից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ցիտրուսայինների հյութը ճզմել ձեռնոցներով կամ հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել