Բրիտանիայի Սուֆոլք կոմսության Բերի Սենթ Էդմունդս քաղաքից Բյանկա Փերլը վստահ է եղել, որ հիվանդ է քաղցկեղով: Իրականում նա պարզապես հղի է եղել՝ չնայած նրան, որ անցյալ տարի քիմիաթերապիա էր ստացել եւ վստահ էր, որ անպտուղ է:
Daily Mail-ը հաղորդում է, որ Բյանկայի մոտ կրծքագեղձի չարորակ ուռուցք էին գտել, երբ նա 27 տարեկան էր: Քաղցկեղը հաղթահարելու համար նա ստիպված էր մաստեէկտոմիա եւ քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի մեկ տարվա կուրս անցնել:
Բուժումն արդյունավետ էր, սակայն մեկ տարի անց Բյանկային նորից սկսեցին տանջել սրտխառնոցը եւ թուլությունը:
«Ես ծանր սրտով գնացի բժիշկների մոտ, մտածում էի կասեն քաղցկեղը վեերադարձել է»,-հիշում է նա:
Սակայն վատ ինքնազգացողության պատճառը բոլորովին այլ էր. պարզվել էր, որ նա հղի է:
Բյանկայի խոսքով՝ իր մտքով անգամ չէր էլ անցնում նման բան:
Քիմիա եւ ռադիոթերապիայից առաջ նրան զգուշացել էին, որ բուժումը կարող է անպտղության հանգեցնել:
Բուժումից առաջ նա ամեն դեպքում արտամարմնային բեղմնավորման համար սառեցրել էր ձվաբջիջները, սակայն դրանք անհրաժեշտ չէին եղել, նա բնական ճանապարհով էր հղիացել:
Մի քանի ամիս անց լույս աշխարհ էր եկել Բյանկայի որդին, ընդ որում կեսարյան հատումը Բյանկային արել էին նույն վիրահատարանում, որտեղ եւ հեռացրել էին կուրծքը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր