• Latest news

Կինը մինչեւ իր հարսանիքը նիհարել է 170 կիլոգրամով (ֆոտո)

6 հուլիսի, 2019  18:09

Ճարպակալմամբ տառապող Ջուն Մակքեմին Տեխասից կարողացել է արմատապես փոխել կյանքը՝ նիհարելով գրեթե 170 կիլոգրամով։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, կինը տառացիորեն կախված էր ֆասթֆուդից այն բանից հետո, երբ ութ տարի առաջ նրա 17-ամյա տղան հանկարծակի մահացել էր։ Վիշտն ուտելիքի մեջ խեղդելով՝ Ջունը հասավ 367 կիլոգրամի։ Դա չէր կարող չանդրադառնալ նրա առողջության վրա. ճարպակալման պատճառով կինը կաթված էր ստացել եւ ունեցել սրտի նոպա։ Դրանից հետո նա վերանայել է կյանքն ու որոշել արմատապես փոխել այն։

Ջունն օգնության համար դիմել է բժիշկներին եւ ստամոքսի շունտավորման վիրահատություն տարել։ Վիրաբուժական միջամտությունից հետո նրան հաջողվել է աստիճանաբար նիհարել ավելի քան 160 կիլոգրամով։ Բացի այդ, վիրահատությամբ հեռացրել են նաեւ ավելորդ մաշկը։ Այսօրվա դրությամբ կնոջ քաշը 100 կիլոգրամ է։

Նիհարած եւ բարեկազմ դարձած Ջունը հարսանիք է արել եւ հույս ունի, որ իր կյանքում ավելի երջանիկ փուլ կսկսվի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել