• Latest news

Տղամարդու մի աչքը կուրացավ այն բանից հետո, երբ լոգարանում ամեոբան մտավ նրա աչքը

10 հուլիսի, 2019  15:44

29-ամյա Նիք Համֆրիսը անգլիական Շրուսբերի քաղաքից կուրացավ մեկ աչքից այն պատճառով, որ չէր հանել կոնտակտային լինզաները լոգանք ընդունելիս։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, լոգանք ընդունելուց որոշ ժամանակ հետո նրա տեսողությունը սկսեց վատանալ, եւ տղամարդը փորձց անհարմարությունից ազատվել աչքի կաթիլների օգնությամբ։ Զննումից հետո նրա համար անմխիթարական ախտորոշում կատարվեց. ականտամեոբային կերատիտ։

Սա հազվադեպ հիվանդություն է, որի դեպքում Acanthamoeba ամեոբան թափանցում է աչքի եղջերաթաղանթ։ Այն հանդիպում է նրանց մոտ, ովքեր լոգանքի ժամանակ չեն հանում կոնտակտային լինզաները. հայտնվելով լինզայի եւ աչքի միջեւ տարածությունում՝ ամեոբան չի կարողանում դուրս գալ եւ հեշտությամբ թափանցում է եղջերաթաղանթի մեջ։

Նիքը երկու վիրահատության ենթարկվեց, այդ թվում ամնիոտիկ մեմբրանի պատվաստման, եւ հիմա նրան սպասվում է եղջերաթաղանթի փոխպատվաստում։ Տղամարդը խոստովանում է, որ առողջական խնդիրների պատճառով նրա մոտ դեպրեսիա է առաջացել։ «Ես կորցրի կյանքիս 18 ամիսը միայն այն պատճառով, որ լոգանք ընդունեցի կոնտակտային լինզաներով»,- նշում է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ