• Latest news

Հայաստանում քաղցկեղային ուռուցքների հեռացման վիրահատությունների թիվն աճել է 135%-ով

19 օգոստոսի, 2019  20:16

Հայաստանում պետպատվերի ներդրումից հետո քաղցկեղային ուռուցքների հեռացման վիրահատությունների թիվն աճել է 135%-ով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա փետրվարի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը հանրապետությունում անցկացվել է 2301 վիրահատություն, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում՝ 979 վիրահատություն: Այդպիսով, չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ոլորտում 135%-ով աճ է գրանցվել:

Մինչեւ հիմա պետությունը վիրբուժական բուժման կարիք ունեցող օնկոպացիենտներին տրամադրել է միայն ոչ մեծ համավճար, մնացյալ գումարը պետք է վճարեր պացիենտը: Ընթացիկ տարվա փետրվարից վիրահատության գումարն ամբողջովին փոխհատուցում է պետությունը: Հիշեցնենք, որ այս տարի պետբյուջեից օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար հատկացվել է լրացուցիչ 700 մլն դրամ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ