• Latest news

Մոտ ապագայում մարդուն կփոխպատվաստեն խոզի սիրտ

20 օգոստոսի, 2019  15:50

Առաջիկա 3 տարիներին կարող են սկսել մարդկանց խոզի սիրտ փոխպատվաստել, հայտարարել է Մեծ Բրիտանիայից փոխպատվաստող վիրաբույժ Թերենս Ինգլիշը:

Նրա խոսքով՝ արդեն ընթացիկ տարում կանցկացվի մարդուն խոզի երիկամի առաջին փոխպատվաստումը: Եվ եթե արդյունքը գոհացնող լինի, ապա մոտ ապագայում հնարավոր կդառնա նաեւ սրտի փոխպատվաստումը: Սա կօգնի բավարարել դոնորական օրգանների աճող պահանջարկը. փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտներն անչափ մեծաթիվ են, իսկ դոնորական օրգանները ամբողջ աշխարհում չեն բավականացնում:

Այսօրվա դրությամբ Մեծ Բրիտանիայում սրտի փոխպատվաստման սպասողների ցուցակում կա մոտ 300 մարդ, այս պատճառով մասնագետները փնտրում են օրգանների նոր աղբյուրներ: Խոզի օրգաններն իրենց չափերով լավագույն այլընտրանք են համարվում:

Գիտության զարգացումը կարող է ավելի հնարավոր դարձնել քսենոփոխպատվաստումը (որի դեպքում կատարվում է մարմնի մասերի փոխպատվաստում մի տեսակից մյուսին), սակայն մի շարք մասնագետների կարծիքով՝ նման պրակտիկան ուղեկցված է անընդունելի վտանգով, ուստի եւ մարդկանց վրա չպետք է փորձարկվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է