• Latest news

Իրանի ինչպիսի՞ շրջագիծն է առողջության համար վտանգավոր

21 օգոստոսի, 2019  16:25

Կանանց դեպքում 80 սմ-ից մեծ եւ տղամարդկանց դեպքում 94 սմ-ից մեծ իրանը առողջության համար վտանգավոր է. ավելի լայն իրանով մարդկանց շրջանում մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների, մասնավորապես՝ գլխուղեղի եւ սրտի կաթվածների զարգացման հավանականությունը: Այս մասին նախազգուշացնում են Ռուսաստանի առողջապահության նախարարության մասնագետները:

Նրանց խոսքով՝ սրտի կամ գլխուղեղի կաթվածը կանխելուն կօգնի ոչ միայն ավելորդ քաշից ազատվելը եւ իրանի ծավալի փոքրացումը, այլեւ ծխելուց հրաժարվելը, օրական 500 գրամ բանջարեղեն եւ միրգ գործածելը, ինչպես նաեւ 30 րոպե տեւողությամբ չափավոր ֆիզիկական ակտիվությունը:

Գլազգոյի համալսարանի գիտնականների կարծիքով՝ որպեսզի ռիսկերը նվազագույն լինեն, կանանց իրանը չպետք է գերազանցի 74, իսկ տղամարդկանց իրանը՝ 83 սանտիմետրը։ Սրտի խնդիրների զարգացման  հավանականությունը 10 տոկոսով մեծացել է կանանց իրանի յուրաքանչյուր հավելյալ 12,6 սանտիմետրի, տղամարդկանց իրանի՝ 11,4 սանտիմետրի ավելանալու դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ