• Latest news

Մոսկվայի վիրաբույժները հեռացրել են 25 կիլոգրամանոց ուռուցքը

24 օգոստոսի, 2019  11:14

Մոսկվայի Ն. Է. Բաումանի անվան № 29 քաղաքային կլինիկական հիվանդանոցի վիրաբույժները հեռացրել են 59-ամյա պացիենտի 25 կիլոգրամանոց ուռուցքը:

Առողջապահության քաղաքային վարչությունը հայտնում է, որ պացիենտը հիվանդանոց է դիմել դժվարացած շնչառությամբ եւ ուժեղ ցավերով: Նա չի կարողացել պառկել եւ դժվարությամբ է շնչել:

Պարզվել է՝ պացիենտը ձվարանի հսկայական ուռուցք է ունեցել:

Վիրաբույժները հեռացրել են այն եւ հիստոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ այն բարորակ է: Կշեռքը սակայն ցույց է տվել, որ ուռուցքը  25 կգ է կշռում:

Բժիշկների խոսքով՝ նրանք առաջին անգամ էին նման մեծ ուռուցք տեսնում: Նրանք նշել են, որ նման ուռուցքները ուշ են հայտնաբերվում պացիենտների՝ իրենց առողության նկատմամբ անուշադիր վերաբերմունքի եւ ժամանակին բժշկական օգնության չդիմելու պատճառով:

Նրանք ընդգծել են, որ պացիենտները վտանգում են իրենց կյանքը՝ կարծելով, որ ամեն ինչ ինքնուրույն կանցնի եւ չցանկանալով իրենց ժամանակը ծախսել ուլտրաձայնային հետազոտությունների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի