• Latest news

Նիհարելու համար օրական որքա՞ն կալորիա է անհրաժեշտ ուտել

24 օգոստոսի, 2019  23:44

Հաջողությամբ նիհարելու եւ քաշ չհավաքելու համար անհրաժեշտ է ավելի քիչ կալորիա ուտել, քան օրգանիզմը ծախսում է: Բայց ինչպե՞ս հաշվել կոնկրետ օրգանիզմի համար կալորիաների ճիշտ քանակությունը:

Ամերիկացի գիտնականներն առաջարկում են հաշվել հետեւյալ բանաձեւով. մարդու քաշն անհրաժեշտ է բազմապատկել ակտիվության գործակցով, որը հաշվարկվում է այսպես. 28՝ չափավոր ակտիվություն, 31՝ միջին ակտիվություն եւ 33՝ հիպերակտիվություն։ Ստացվում է թիվ, որից պետք է հանել 15 տոկոս։

Կստացվի կալորիաների հենց այն անհատական թիվը, որոնք կարելի է օգտագործել սննդում անվտանգ եւ հաջող նիհարելու համար։

Մասնագետները փորձ են կատարել, որին մասնակցել են մինչեւ 50 տարեկան կամավորներ։ Նրանք բոլորը պետք է օրվա ընթացքում ուտեին այնքան կալորիա, որքան «նախատեսվում» էր վերը բերված բանաձեւով։ Արդյունքում՝ նրանց հաջողվել է ազատվել միջինը 7 կիլոգրամ ավելորդ քաշից։ Բացի այդ, նրանց մոտ կարգավորվել է ճնշումը եւ նվազել խոլեստերինն արյան մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել