• Latest news

Երեխայի բեղմնավորմանը անհրաժեշտ է մի քանի տարի առաջ պատրաստվել. մասնագետ

28 օգոստոսի, 2019  13:07

Եթե զույգը ցանկանում է առողջ երեխա ունենալ, հարկավոր է նախապես պատրաստվել բեղմնավորմանը: Ամենաքիչը բեղմնավորումից երկու տարի առաջ հարկավոր է վերանայել կենսակերպը եւ հրաժարվել վնասակար սովորություններից: Նման խորհուրդներով հանդես է եկել կենսաբան Գրեյս Դագդեյլը:

The Daily Mail-ը պատմում է, որ երկու տարում զույգը պետք է լուծի ավելորդ քաշի հետ կապված խնդիրները, կրճատի ալկոհոլի քանակը եւ թողնի ծխելը:

Նաեւ խորհուրդ է տրվում սկսել օմեգա-3, երկաթ եւ ցինկ՝ բեղմնավորման համար կարեւոր նյութեր ընդունել: Լավ գաղափար է նաեւ մուլտիվիտամիններ սկսել խմելը:

Որպեսզի կենսակերպի այս բոլոր դրական փոփոխություններն ազդեն ձվաբջիջների որակի վրա,  մի քանի ամիս կպահանջվի: Իսկ տղամարդկանց սերմնահեղուկի որակը փոխվում է 3 ամսում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն 10-րդ տղամարդը կարող է բարձրացնել վերարտադրողականությունը՝ փոխելով կենսակերպը: Դրա համար խորհուրդ  է տրվում շաբաթական 3 անգամ մարզվել, սննդակարգում ընկույզ, կանաչ տերեւավոր բանջարեղեն ներառել եւ քիչ ալկոհոլ օգտագործել:

Կանանց խորհուրդ  է տրվում հետեւել վիտամին D-ի մակարդակին: Այն նպաստում է արգանդի պատին սաղմի ամրացմանը: Կարեւոր է նաեւ յոդը. այն ազդում է բեղմնավորման հավանականության եւ երեխայի զարգացման վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել