• Latest news

ԱՄՆ-ում նշել են վեյփ օգտագործողների շրջանում առեղծվածային հիվանդության բռնկման պատճառը

6 սեպտեմբերի, 2019  20:57

Վեյփ՝ էլեկտրոնային սիգարետ օգտագործողների շրջանում թոքային հիվանդության բռնկման պատճառը ԱՄՆ-ում կարող է լինել Е վիտամինի ածանցյալը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Նյու Յորքի նահանգի առողջապահության դեպարտամենտին։

Տեղեկացվում է, որ խոսքը Е վիտամինից առաջացող յուղն է։ Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի հսկողության վարչության (FDA) մասնագետներն այդ նյութը հայտնաբերել են մարիխուանայի խառնուրդներում, որոնք ծխել են հիվանդացած վեյփերները։

Սակայն առողջապահության նախարարության աշխատակիցները նախազգուշացնում են հիվանդությունների պատճառների մասին ժամանակից շուտ վերջնական  եզրակացություններ չանել։

Վիտամին Е-ն պարունակվում է շատ սննդամթերքներում, հայտնի է որպես տոկոֆերոլի ացետատ։ Այն օգտագործվում է որպես սննդային հավելում նաեւ մաշկի խնամքի համար։ Նյութը համարվում է անվնաս, բայց, որոշ փորձագետների կարծիքով, դրա մոլեկուլյար կառուցվածքը կարող է պոտենցիալ առումով վտանգավոր լինել օրգանիզմի համար՝ այն շնչելիս։

ԱՄՆ-ում գրանցվել է մահվան երկու դեպք վեյփինգի հետ կապված շնչառական հիվանդությունների հետեւանքով։

Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը (CDC) տեղեկացրել էր թոքային եւ շնչուղիների հիվանդությունների բռնկման մասին վեյփինգի սիրահարների շրջանում։ Օգոստոսի վերջի դրությամբ երկրում հետաքննվել է 215 նման դեպք 25 նահանգներում, որոնց առաջացման պատճառը վարակները կամ այլ ակնհայտ պատճառները չեն եղել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է