• Latest news

Հղիներին վազելը հակացուցված չէ՞

28 հունիսի, 2014  14:25

ԱՄՆ Չիկագո քաղաքում տեղի ունեցած մրցավազքի մասնակիցներից մեկը` հղիության 39-րդ շաբաթում գտնվող Ամբեր Միլերը մրցույթի ավարտից անմիջապես հետո հիվանդանոց է տեղափոխվել` փոքրիկին լույս աշխարհ բերելու համար: Կնոջ` առաջին հայացքից անպատասխանատու թվացող վարքն իրականում, գիտնականների պնդմամբ, արդարացված է, հաղորդում է Medical Daily-ն:

Օլիմպիական խաղերի` Միացյալ Նահանգները ներկայացնող մասնակից Ալիսիա Մոնտանոն լավագույն օրինակն է մատուցել առ այն, որ հղիներին վազելը բոլորովին էլ հակացուցված չէ: Քալիֆորնիա նահանգում տեղի ունեցած 800մ երկարությամբ մրցավազքի մասնակիցը հղիության 34-րդ շաբաթում է գտնվել եւ, թեկուզ վերջին հորիզոնականում, բայց միանգամայն հաջող ելույթ տոնել: «Ճշմարտությունն այն է, որ վազքն օգտակար է թե մայրիկի, եւ թե բալիկի համար», - նկատել է մրցավազքի հպարտ մասնակիցը:

Սա չի նշանակում, որ բոլոր հղիները պետք է մարաթոնի դուրս գան, մանավանդ եթե նրանց օրգանիզմը սովոր չէ նման ծանրաբեռնվածության, բայց անշարժ մնալը եւս լավագույն այլընտրանք չէ:  Հարկավոր է միայն զգուշություն ցուցաբերել` վայր չընկնելու եւ որովայնի հաստվածում հարված չստանալու համար, հատկապես` երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում: Իսկ ահա առաջին եռամսյակը մարմնի ջերմաստիճանի կտրուկ տատանումների տեսանկյունից է վտանգավոր: 

Բայց իսկապե՞ս կարելի է թույլ տալ, որ պտուղն այդչափ ցնցումների ենթարկվի: Պարզվում է` այո: Ընդ որում` անկախ հղիության ժամկետից, եթե, իհարկե, այն բարդություններով չի ընթանում: Խոսքը, մասնավորապես, արյան բարձր ճնշման եւ բազմապտուղ հղիության մասին է:

Հղիության ընթացքում ֆիզիկական վարժություններ կատարող կանայք շաքարախտով հիվանդանալու կամ անառողջ քաշ հավաքելու առավել նվազ ռիսկ են ապահովում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է