• Latest news

Շոգին դիմանալու եւ ջրազրկումից խուսափելու 5 եղանակ

3 հուլիսի, 2014  12:19

Մարդու օրգանիզմի երկու երրորդ մասը ջրից է բաղկացած: Սա հարկավոր է հատկապես շոգ եղանակին հիշել, երբ ջրազրկվելու վտանգի առաջ եք կանգնած: Դրա համար հարկավոր է օրական 8-9 բաժակ ջուր ընդունել: Առաջին հայացքից միգուցե շատ թվա, բայց այդ պակասը կարող եք թեթեւ, համեղ եւ սնուցիչ միջոցներով լրացնել, տեղեկացնում է FoxNews-ը.

Կոկոսի օշարակ

Սովորական ջրի փոխարեն կոկոսի օշարակ փորձեք: Այն ցածր կալորիականություն ունի, ճարպեր եւ խոլեստերին չի պարունակում, վիտամիններով ու միներալիներով, հատկապես` կալիումով է հարուստ եւ քրտնքի միջոցով կորսված էլեկտրոլիտների համալրման հրաշալի միջոց է համարվում: Քաղցր եւ հրապուրիչ համով օշարակը կարելի է սառույցով` մրգահյութի հետ խառնած մատուցել:

Սելտերյան շոս

Երբ տապից խեղդվում եք, տարբեր համեր եւ զրոյական կալորիականություն ունեցող սելտերյան շոսի զովությանը ոչինչ չի կարող փոխարինել: Այն կարելի է նաեւ որեւէ 100 տոկոսանոց մրգահյութի կամ անանուխի հետ մատուցել: Սելտերյան շոսը քաշին խիստ հետեւողների համար եւս ջրազրկումից խուսափելու հրաշալի միջոց է` նույնիսկ կոկտեյլներին կարող եք ավելացնել: Պարզապես պիտակին տեղակայված տեղեկություններն ուշադիր ընթերցեք, քանի որ որոշ դեպքերում արտադրողները շաքարի փոխարինիչներ են ավելացնում:

Թարմ միրգ

Ամռանը մատուցվող մրգերի մեծ մասը 90 տոկոսի չափով ջրի բաղադրություն ունեն եւ մեծ քանակությամբ վիտամիններ ու միներալներ են պարունակում: Օրինակ` ձմերուկը, որը 92 տոկոսով ջրից է բաղկացած, միաժամանակ նաեւ մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում եւ կալիում է պարունակում: Ազնվամորին, հապալասը եւ  սեւ հաղարջը, 85 տոկոս ջրից բացի, առողջարար բջջանյութի մեծ պաշար է ապահովում, իսկ գրեյփֆրութը (ջրի ծավալը` 90 տոկոս) C եւ A վիտամիններով, ինչպես նաեւ քաղցկեղի դեմ օգտակար հատկություններ ունեցող հակաօքսիդանդով` լիկոպենով է հարուստ:

Բանջարեղեն

Ամռանը մատուցվող բանջարեղենը նույնպես ծարավը հագեցնելու հրաշալի միջոց կարող է համարվել: Այդ առումով առաջին տեղում վարունգն է` ջրի 97 տոկոս բաղադրությամբ: Երկրորդ հորիզոնականում լոլիկն է` 95 տոկոս` անկախ այն հանգամանքից, թե որ տեսակի մասին է խոսքը: Իսկ ահա քաղցր տաքդեղի դեպքում ոչ միայն մեծ քանակությամբ ջուր, այլ նաեւ` C վիտամինի անհրաժեշտ պաշար կարող եք ընդունել:

Ցածր յուղայնությամբ կաթ եւ յոգուրտ

Ցածր յուղայնությամբ կաթնամթերքը եւ յոգուրտը համապատասխանաբար 90 եւ 85 տոկոս ջուր են պարունակում: Դրանց օգնությամբ ոչ միայն ջրազրկումից կխուսափեք, այլ նաեւ` սպիտակուցների, ֆոսֆորի, կալիումի եւ A, D վիտամինների անհրաժեշտ պաշար կընդունեք: Օրական երեք բաժակ կաթը նույնիսկ խորհուրդ է տրվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել