• Latest news

Անորեքսիայից հազիվ փրկված աղջիկը ապաքինման մասին բլոգ է վարում

26 հոկտեմբերի, 2019  20:45

22-ամյա Ջամայլա Հեփբյոռնը 15 տարեկանից տառապում է անորեքսիայով։ Հիվանդությունը քիչ էր մնացել մահվան հասցներ նրան, բայց հիմա նա ապաքինվում է եւ մասամբ քաշ է հավաքել։ Մյուս հիվանդներին աջակցելու համար աղջիկը բլոգ է բացել, որում անձնական օրագրի ձեւաչափով ներկայացնում է իր կյանքի պատմությունը եւ պատմում հիվանդությանը դիմակայելու մասին։

Որքան էլ տարօրինակ է, անորեքսիան Ջամայլայի մոտ սկսվել է բնավ ոչ նիհարելու ցանկությունից, այլ «կյանքի քաոսի պատճառով». սնունդը վերահսկելու եւ կալորիաների խիստ հաշվարկի օգնությամբ աղջիկը հույս ուներ կյանքը վերադարձնել սովորական հուն, բայց արդյունքում՝ հիվանդացավ անորեքսիայով։

Մի անգամ թերսնվելու եւ քաշի անբավարարության պատճառով Ջամայլայի վիճակն այնքան վատացավ, որ նրան հոսպիտալացրին։ Տեսնելով, թե ինչպես է լալիս քույրը՝ խոսելով իր վիճակի մասին, Ջամայլան հանկարծ հասկացավ, թե ինչ ցավ է պատճառել իր ընտանիքին։ Իսկ երբ հիվանդասենյակի հարեւանուհին մահացավ այդ նույն անորեքսիայի պատճառով, աղջիկը հասկացավ, որ այդպես շարունակվել չի կարող։

Կլինիկայում Ջամայլան բժիշկների հսկողության տակ սկսեց ուտել օրական 3000 կալորիա։ Նա նաեւ հոգեթերապիայի կուրս անցավ։ Երբ նա մի քանի կիլոգրամ քաշ հավաքեց, նրան թույլատրեցին տանը բուժում ստանալ։ Հիմա նա փորձում է վեջնական հաղթանակ տանել հիվանդության հանդեպ, որն անվանում է «սատանա», ինչպես նաեւ դրա մասին պատմում է բլոգում։

«Ես ամբողջ ժամանակս նվիրում եմ հիվանդությունը հաղթելուն։ Իմ բուժքույրն ասում է. «Ապաքինումը ձեր լիակատար զբաղվածությունն է ներկա պահին»։ Անորեքսիան գող է, որն այդքան շատ է գողանում իր զոհերից, բայց, մյուս կողմից, այն նաեւ ստիպում է գնահատել փոքրիկ ամենօրյա բաներ, որոնք այնքան ուրախություն են պատճառում։ Ինձ աջակցում են կլինիկայի աշխատակիցները, պացիենտները, իմ թանկագին ընտանիքն ու ընկերները»,- գրում է Ջամայլան իր բլոգում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել