• Latest news

61-ամյա կինն իր առաջնեկին ունեցել է ամուսնալուծությունից հետո

2 նոյեմբերի, 2019  11:09

Բրազիլիայի Լոնդրինա քաղաքից 61-ամյա Անա Մարիա Պոնտելո Մորեյրան իր առաջնեկին ունեցել է արտամարմնային բեղմնավորման օգնությամբ:

Daily Mirror-ի հաղորդմամբ՝ երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով եւ ծնվելիս կշռել է 3,4 կգ: Մայրը նրան Յան է անվանել:

«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգեշնչի մարդկանց: Ես գիտեմ, որ շատ տարեց կանայք երազում են մայր դառնալու մասին, սակայն վախենում եմ: Իմ երազանքը ես իրականացրել եմ»,- ասել է բրազիլուհին:

2014-ին նա ամուսնալուծվել է: Մինչ ամուսնալուծությունը նա հերթագրվել է երեխա որդեգրելու համար, սակայն ամուսնալուծությունից հետո կինը որոշել է դիմել արտամարմնային բեղմնավորման օգնությանը:

«Ես արհեստական բեղմնավորման եմ դիմել, քանի որ մնացել եմ առանց զուգընկերոջ: Հղիությունը հանգիստ է անցել»,- պատմել է կինը:

«Թերապիայի ժամանակ ստիպված եմ եղել հորմոններ ընդունել: Բուժումը թանկ է եղել: Կային մարդիկ, որոնք չէին հավատում ինձ: Սակայն այժմ ես երջանիկ եմ»,- կիսվել է նա:

Կադրը՝ mirror.co.uk-ի   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել