• Latest news

Եվրոպացի գիտնականները մտահոգ են ՀՄԴ-11-ում չինական ժողովրդական բժշկության ներառումից

19 նոյեմբերի, 2019  10:58

Եվրոպայի երկու առաջատար բժշկական կազմակերպություններ՝ Եվրոպական ակադեմիաների գիտխորհուրդը (EASAC) եւ Բժշկության ակադեմիաների եվրոպական ֆեդերացիան (FEAM), անհանգստություն են հայտնել Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ) մեջ չինական ժողովրդական բժշկության մասին բաժին մտցնելու առիթով։

Գիտնականներն անհանգստանում են, որ այդ փաստաթղթի ազդեցիկությունը կարող է այդ բժշկության ներկայացուցիչների անպատասխանատու հայտարարությունները դարձնել ավելի լեգիտիմ, տեղեկացնում է CNN-ը։

Չինական ժողովրդական բժշկությամբ զբաղվողները հայտարարում են, թե այն շատ արդյունավետ է եւ կարող է բուժել հիվանդությունները, որոնց առջեւ պաշտոնական բժշկությունն անզոր է։ Խոսքն այդ թվում քաղցկեղի բուժման այլընտրանքային մեթոդների մասին է, որոնք կեղծ հույսեր են տալիս պացիենտներին կամ շեղում են նրանց իսկական բուժումից։

Բացի այդ, չինական բժշկության մեջ օգտագործվում են բավական ինքնատիպ «բաղադրիչներ», այդ թվում, օրինակ, ռնգեղջյուրի եղջյուր եւ վագրի առնանդամ։

«Պացիենտներին եւ բժիշկներին մոլորության մեջ գցելու, ինչպես նաեւ առողջապահության հասարակական համակարգերի վրա ճնշման ռիսկ կա՝ ի հաշիվ այս բժշկության ծառայությունների վճարման՝ ռեսուրսների սահմանափակության ֆոնին»,- ասվում է գիտնականների հայտարարությունում։

Ինֆեկցիոնիստ, Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Գրիֆինը, որն օգնել է կազմել հայտարարությունը, նշել է, որ «նրանք անհանգստանում են, որ, ՀՄԴ-ում տեսնելով չինական բժշկությունը, մարդիկ, ովքեր քննադատական մոտեցում չունեն, կապ չունեն բժշկության եւ գիտության հետ, կարող են սա ընդունել որպես հավանության նշան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Տեղեկացնելով ՀՄԴ-ում չինական ժողովրդական բժշկության ներառման մասին՝ ԱՀԿ խոսնակը նշել է, որ «դա աջակցություն չէ որեւէ ժողովրդական բժշկության գիտական հիմնավորվածությանը կամ ավանդական որեւէ բուժական միջամտության արդյունավետությանը»։ Բայց գիտնականներն անհանգստանում են, որ չինական ժողովրդական բժշկության կողմնակիցները, ամենայն հավանականությամբ, դա այլ կերպ կմեկնաբանեն, այնպես, ինչպես հարմար է իրենց։

Գիտնականներն ընդգծում են, որ չինական ժողովրդական բժշկության գլխավոր ռիսկերն այն են, որ պացիենտները դիմում են չստուգված մեթոդների եւ ոչ թե ապացուցված բժշկությանը։ Արդյունքում՝ նրանք ժամանակ եւ փող են կորցնում անօգուտ մեթոդների վրա, որոնք լավագույն դեպքում պլացեբո-էֆեկտ են տալիս Բացի այդ, որոշ այլընտրանքային մեթոդներ, ներառյալ չինական ժողովրդական բժշկությունը, կարող են լուրջ կողմնակի ազդեցություններ եւ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, ինչը հատկապես վերաբերում է խոտերի լուծույթներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է