• Latest news

Բժիշկը ստիպված էր հրաժարվել դոնորական թոքերից, որը նվիրաբերել էր թունդ ծխողը

20 նոյեմբերի, 2019  10:51

Չինաստանում բժշկը ստիպված էր հրաժարվել զույգ թոքից, որը մահվանից հետո նվիրաբերել էր 52-ամյա տղամարդը, որը 30 տարի ծխել էր:

Բժիշկ Չեն Ցզինյույը հայտնել է, որ տեսնելով թոքերի ակնհայտ վնասվածքը՝ հասկացել է, որ չի կարող այն փոխանցել փոխպատվաստման հերթում սպասող պացիենտին:

«Այս երկրում շատ ծխողների թոքերը հենց այսպիսի տեսք ունեն,- AsiaWire-ի փոխանցմամբ՝ ասել է Ցզինյույը: - Մեր խումբը որոշեց հրաժարվել փոխպատվաստման համար նախատեսված այդ թոքերից: Եթե դուք թունդ ծխող եք, ձեր թոքերը կարող են փոխպատվաստման համար պիտանի չլինել, եթե անգամ որոշեք մահվանից հետո նվիրաբերել: Նայեք այս թոքերին, եւ դուք դեռ կհամարձակվեք ծխե՞լ»:

Նրա խոսքով՝ պացիենտը մահվանից առաջ համակարգչային տոմոգրաֆիա չի անցել, եւ երբ նրան մահացած են հայտարարել, նրա թոքերն արագ փոխանցվել են բժշկին:

«Օքսիգենացիայի ինդեքսի նախնական թեստերը կանոնավոր էին, բայց երբ օրգանը տեսանք, հասկացանք, որ այն չենք կարողանա օգտագործել փոխպատվաստման համար»- AsiaWire-ի հետ հարցազրույցում ասել է Ցզինյույը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանում ավելի քան 300 միլիոն ծխող կա, ինչը կազմում է աշխարհում ծխողների ընդհանուր թվի մոտ մեկ երրորդը:

Չինաստանում 2009 թվականին սպառվել է մոտ 2,3 տրլն ծխախոտ ավելի, քան ծխախոտ գործածող առաջատար 4 երկրներում ծխվող ծխախոտի ընդհանուր քանակն է: ԱՀԿ հաշվարկներով՝ Չինաստանում ամեն 30 վայրկյանը մեկ 1 մարդ մահանում է ծխախոտ գործածելու պատճառով:

Լուսանկարը՝ AsiaWire-ի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի