• Latest news

Ինչո՞ւ չի կարելի թափահարել ջուրը երեխայի ականջից

27 նոյեմբերի, 2019  16:36

Երեխայի ականջներից ջուրը թափահարելը խիստ վտանգավոր է եւ կարող է հանգեցնել ուղեղի վնասման, նախազգուշացնում են Քոռնելի համալսարանի եւ Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարանի հետազոտողները։ Նրանք իրենց բացահայտումների մասին պատմել են Սիեթլում, Ամերիկյան ֆիզիկական ընկերության Հեղուկների հիդրոդինամիկայի բաժնի ամենամյա հավաքում։

«Մեր հետազոտությունը հիմնականում կենտրոնացած է արագացման վրա, որն անհրաժեշտ է ջուրն ականջի ծորանից դուրս բերելու  համար։ Կրիտիկական արագացումը, որը մենք ստացել ենք փորձնական ձեւով, ապակե խողովակների վրա եւ ականջի ծորաններում՝ պատրաստված 3D տպագրության մեթոդով, մոտ 10 անգամ ավելի ուժեղ էր ծանրության ուժից փոքրիկի ականջների չափերի համար, ինչը կարող է հանգեցնել ուղեղի վնասման»,- ասել է հետազոտության համահեղինակ Անուջ Բասկոտան։

Հետաքրքիր փորձի ընթացքում  գիտնականները ստեղծել են մարդու լսողական անցքի պարզեցված պատճենը տարբեր տրամաչափի ապակե խողովակի ձեւով, որպեսզի չափեն ականջից ջուրը թափահարելուն անհրաժեշտ ուժը։ Արհեստական ականջին ավելի իրատեսականություն հաղորդելու համար նրանք պատրաստել են մարդու ականջի ծորանի 3D մոդել։ Ապակե խողովակի ներքին մակերեսը ծածկել են սիլանով, որպեսզի ստացված կոնստրուկցիան առավելագույն չափով մոտ լինի իսկական լսողական անցքի հիդրոֆոբության մակարդակին։ Հետո գիտնականները ջուր են լցրել ապակե խողովակում, ինչից հետո սկսել են խողովակներն իջեցնել զսպանակներով եւ չափել, թե որքան ձգողական ուժ է պահանջվում ջուրն արտամղելու համար։

Պարզվել է, որ  ջուրը փոքր տրամաչափով խողովակից դուրս մղելու համար անհրաժեշտ է ավելի մեծ արագացում։ Հենց այդ պատճառով էլ ռիսկերը երեխաների համար զգալիորեն ավելին են, քան մեծահասակների։

Առայժմ սրանք նախնական եզրակացություններ են՝ հիմնված փորձերի վրա, առանց իրական մարդկանց ներգրավման, դրա համար դրանք չեն կարող ընդունվել որպես գլխուղեղի վնասման կլինիկական ապացույցներ ջուրն ականջներից թափահարելիս։

Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ են տալիս չդիմել այդ միջոցին՝ նախապատվությունը տալով ավելի անվտանգներին, օրինակ՝ խորհուրդ է տրվում պառկել կողքի կամ ցնցել ականջի բլթակը։ Կարելի է նաեւ ականջի մեջ կաթեցնել մի քանի կաթիլ սպիրտ կամ քացախ, որոնք կխախտեն անտեսանելի թաղանթը, որը գոյանում է մակերեսային ձգման պատճառով եւ խանգարում է, որպեսզի ջուրը դուրս հոսի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է