• Latest news

5 բան, որ կարեւոր է անել այս ձմռանը առողջությունը պաշտպանելու համար

12 դեկտեմբերի, 2019  14:18

Ի՞նչ է պետք անել այս ձմռանը մրսածությամբ չհիվանդանալու համար: Այս մասին մի քանի օգտակար խորհուրդներ է ներկայացրել գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Մարվին Սինգհը (ԱՄՆ): Գաստրոէնտերոլոգն ինչո՞ւ հանկարծ սկսեց խոսել մրսածության մասին: Ամեն ինչ պարզ է. աղիներում բակտերիաները պատասխանատու են մեր իմունային համակարգի աշխատանքի համար, եւ աղիների առողջ միկրոֆլորան կարող է օգնել մեր չհիվանդանալուն:

Զբաղվեք սպորտով

Ֆիզիկական մարզումներն օգտակար են մեր աղիների միկրոբիոմի համար եւ նպաստում են ավելի բազմակերպ միկրոֆլորայի զարգացմանը: Հենց այս պատճառով է սպորտն այդքան կարեւոր ոչ միայն կազմվածքի, այլեւ աղիների համար:

«Հարա հաթի բու»

Սա ճապոնական ասացվածք է, որը կարելի է թարգմանել որպես «Կեր՝ մինչեւ լցվես 80 տոկոսով»:
Մասնագետի խոսքով՝ կյանքի ընթացքում այս սկզբունքին անհրաժեշտ է հետեւել մշտապես, բայց հատկապես կարեւոր է դրա մասին հիշել արձակուրդների ժամանակ, երբ մարդիկ հակված են ավելի շատ ուտելուն: Կուշտ եւ չափից շատ ուտել չարժե, այդ թվում՝ ամանորյա տոներին:

Մի՛ չարաշահեք ալկոհոլը

Ալկոհոլը կարող է ձեր իմունային համակարգին լուրջ վնաս հասցնել: Լավ հայտնի են աղիների միկրոբիոմում ալկոհոլի առաջացրած փոփոխությունները, հայտնի է նաեւ, որ ալկոհոլը կարող է թթվային սթրես առաջացնել՝ ստեղծելով աղիքային միկրոֆլորայի անհավասարակշռություն, նշել է մասնագետը:

Գործածեք պրոբիոտիկներ

Երբեմն մեր աղիների բակտերիաները լրացուցիչ օգնության կարիք են ունենում, որը կարող են ցույց տալ պրոբիոտիկները: Դրանց պարբերաբար գործածում է խորհուրդ տրվում հատկապես նրանց, ովքեր շատ են ճամփորդում կամ ենթակա է հաճախակի ինֆեկցիաների:

Ավելի շատ հանգստացեք

Քրոնիկական սթրեսը խախտում է աղիքային միկրոֆլորան, ուստի չարժե մոռանալ հանգստանալու մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել