• Latest news

Ի՞նչ հիվանդություններ կարող է ցույց տալ գիշերները չափից շատ քրտնելը

24 դեկտեմբերի, 2019  14:22

Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության ֆոնին մեծ քրտնարտադրությունը կոչվում է հիպերհիդրոզ: Եթե նման քրտնարտադրությունը հաճախ է պատահում գիշերները՝ առանց տեսանելի պատճառի, այն կարող է ահազանգել օրգանիզմում մի շարք խախտումների մասին, պնդում է Վիսբադենի (Գերմանիա) Մաշկաբանության եւ ալերգաբանության կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր Քրիսթիան Բայերլը:

Գիշերային քրտնարտադրությունը, մասնավորապես, կարող է ցույց տալ այնպիսի հիվանդություններ, ինչպես շաքարային դիաբետը եւ վահանաձեւ գեղձի հիվանդությունները:

«Եթե մարդը չի ընդունում ջերմիջեցնողներ եւ հակադեպրեսանտներ, քնում է զով սենյակում, չի գերտաքանում, բայց քրտնում է, ապա խորհուրդ է տրվում ստուգել վահանաձեւ գեղձը: Իրավիճակը, երբ քրտնարտադրությունը ուղեկցվում է սաստիկ ծարավով, կարող է նախազգուշացնել դիաբետի մասին»,- «Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ՝ ասում է մասնագետը:

Իսկ եթե մարդը գիշերները հաճախ է քրտնում, եւ դրա հետ մեկտեղ բարձրանում է նրա ջերմությունը ու նկատվում քաշի «անբացատրելի» կորուստ (այսինքն՝ մարդը նիհարում է, չնայած դրա համար ոչինչ չի անում), բացառված չէ, որ նրա մոտ կա որեւէ ուռուցքային հիվանդություն: Մասնագետի խոսքով՝ այսպես կարող են դրսեւորվել, օրինակ, լիմֆոման եւ լեյկոզը:

Սակայն գիշերային քրտնարտադրությունը կարող է ունենալ նաեւ ավելի անմեղ պատճառներ: Օրինակ՝ եթե գիշերը ուտեք կծու եւ գրգռող ճաշատեսակներ, ապա, ամենայն հավանականությամբ, գիշերը առատ քրտնարտադրություն կունենաք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll