• Latest news

1 դեպք միլիոնից. վթարից հետո տղամարդն իր մեջ նկարելու տաղանդ է հայտնաբերել (ֆոտո)

10 հունվարի, 2020  11:09

42-ամյա Սքոթ Մելեն Վիլմինգթոն փոքր քաղաքից (Հյուսիսային Կարոլինայի նահանգ), որը նախկինում մեքենաներ էր վաճառում, հանկարծ իր մեջ նկարելու տաղանդ է հայտնաբերել այն ժամանակ, երբ գիտակցության է եկել ծանր ՃՏՊ-ից հետո։ Նման բան պատահում է միլիոն մարդուց մեկի մոտ։

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, 2015 թվականին Սքոթը իր մեքենայով կանգնած էր խաչմերուկում, երբ ավելի քան 120 կիլոմետր/ժամ արագությամբ սլացող մեքենան հարվածել է իրեն։ Սքոթին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ նաեւ ուղեղի վնասվածք են հայտնաբերել։ Պացիենտը գիտակցության է եկել 4 ամիս անց, բայց նրա մոտ առաջացել էին ծանր դեպրեսիա եւ խուճապային վիճակ։

Որոշ ժամանակ անց Սքոթն իր երեխաների հետ այցելել է գրենական պիտույքների խանութ, որտեղ վաճառվում էին նաեւ նկարչական ալբոմներ, ներկեր եւ մատիտներ։ Նա հանկարծ անհաղթահարելի պահանջ է զգացել վերցնել վրձինը կամ մատիտը եւ սկսել նկարել։ Իսկ երբ Սքոթը արել է այն, ինչ ցանկացել է, պարզվել է, որ նա կարող է նկարել բավական բարձրորակ նկարներ, թեեւ մինչեւ վթարը նկարչական ձիրք չի ունեցել։

Սքոթ Մելեն աշխարհում ընդամենը 33 մարդկանցից մեկն է, որոնց մոտ ախտորոշվել է ատիպիկ ձեռքբերովի սավանտի ախտանիշ։ Սովորաբար այդ ախտանիշը դրսեւորվում է աուտիզմ եւ գլխի վնասվածքներ ունեցող մարդկանց մոտ, երբ մի անգամ նրանք արթնանում են իրենց համար միանգամայն նոր ձիրքով օժտված՝ արվեստի, երաժշտության կամ մաթեմատիկայի բնագավառում։

Այժմ Սքոթը հաջողությամբ վաճառում է իր կտավները եւ բավական հեռանկարային նկարիչ է համարվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել