• Latest news

Տարեկան քանի՞ երեխա է ծնվել Հայաստանի ծննդատներում, որոնց պետական ֆինանսավորումը դադարեցվում է

14 հունվարի, 2020  19:02

Բուժկենտրոններում, որոնց պետական ֆինանսավորումը դադարեցվում է այս տարվանից, ավելի քիչ ծնունդներ են ընդունում, քան պահանջվում է Հայաստանի ծննդատների չափանիշներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Գառնիում, Ջերմուկում եւ Արագածում տարեկան ընդունվել է 1-2 ծնունդ, այդ պատճառով կարելի է համարել, որ այդտեղ ծննդատները գրեթե չեն աշխատել: Մարալիկում, Աչաջուրում եւ Արտենիում, նախարարի խոսքով, նույնիսկ հիվանդանոցներ չեն, այլ առողջության կենտրոններ. այդպես են վերանվանվել գյուղական ամբուլատորիաները: Այդ կենտրոններում ԽՍՀՄ ժամանակներից եղել են նաեւ ստացիոնար ծառայություններ, որոնց ոչ մեծ մասը պահպանվել է նաեւ այսօր: Սակայն այդ կենտրոններում լիարժեք ծննդատներ չկան, քանի որ այդտեղ ամեն տարի շատ քիչ երեխաներ են ծնվում, չկան տեխնիկական հագեցվածություն եւ մասնագետներ:    

Նախարարի խոսքով՝ 2018 թվականին Մարալիկում ընդունել են 126 ծնունդ, 2019 թվականին՝ 102: Աչաջուրում՝ 88 եւ 79, համապատասխանաբար, Արտենիում՝ 41 եւ 26, Ծաղկահովիտում՝ 48 եւ 63, Արծվաբերդում՝ 14 եւ 10, Քաջարանում՝ 42 եւ 46, իսկ Եղվարդի «Նաիրիում»՝ 119 եւ 136: 2019-ին ծնունդների թիվը փոքր-ինչ աճել է միայն Եղվարդում եւ Ծաղկահովիտում:

Ընդ որում, նախարարի խոսքով, գործող չափանիշների համաձայն, ծննդատանը պետք է ամեն տարի ընդունվի առնվազն 150 ծնունդ, որպեսզի այն ստանա առաջին՝ ամենացածր չափանիշը: Նույնիսկ 150-ը շատ փոքր թիվ է, քանի որ դա ընդամենը 2 օրում ծնունդներ են, սակայն կենտրոնները, որտեղ ծնվում են 300 եւ ավելի երեխաներ (սկզբնապես հենց նման չափանիշ էր քննարկվում), ավելի քիչ են:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ վերոնշյալ ծննդատների խնդիրը ոչ միայն այն է, որ այդտեղ քիչ երեխաներ են ծնվում, իսկ դա ուղիղ կերպով ազդում է անձնակազմի փորձառության վրա, այլ նաեւ տեխնիկական հագեցվածությունը:  

«Պատկերացրեք ծննդատուն, որտեղ չկա վիրահատարան: Ի՞նչ են այնտեղ անելու, եթե շտապ կեսարյան հատում պահանջվի: Ծննդաբերող կնոջն արնահոսելով այլ բուժկենտրո՞ն են տեղափոխելու: Ինչո՞ւ նման ռիսկի ենթարկել մոր եւ երեխայի կյանքը»,- հարց ուղղեց նախարարը:

Արսեն Թորոսյանը նաեւ քարտեզներ կազմեց եւ հաշվարկեց՝ որքան ժամանակ կպահանջվի երկրի որոշ բնակավայրերից խոշոր բուժկենտրոններ տեղափոխելու համար:

Նրա խոսքով՝ Աչաջուրի եւ Իջեւանի միջեւ հեռավորությունը 16,9 կմ է, կարելի է հասնել 19 րոպեում: Եղվարդից մինչեւ Աբովյան՝ 16.6 կմ եւ 20 րոպե, Աշտարակ՝ 15.7 կմ եւ 21 րոպե, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»՝ 26.5 կմ եւ 34 րոպե: Արտենիից մինչեւ Թալին 17.6 կմ եւ 34 րոպե, կամ Արմավիր՝ 32 կմ եւ 35 րոպե:

Նախարարի խոսքով՝ Մարալիկից կարելի է հասնել Արթիկ (13.5 կմ եւ 20 րոպե), որտեղ կա 2-րդ չափանիշի ծննդատուն, ինչպես նաեւ Գյումրի, որտեղ 2 խոշոր բուժկենտրոն կա՝ մոտ 30 րոպե:

Նախարարը հավելեց, որ ծննդատների հետ, որտեղ ծնունդների թիվը առավելագույնս մոտ է 150-ին, դեռեւս շարունակվում են բանակցությունները, եւ եթե նրանք կարողանան վերացնել տեխնիկական հագեցվածության հետ կապված խնդիրները, ապա դրանց ֆինանսավորումը կվերսկսվի:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել