• Latest news

Գիտնականները սպիտակուց են գտել, որը կարող է մեծացնել մարզումների արդյունավետությունը

15 հունվարի, 2020  16:58

Միչիգանի համալսարանի գիտնականները սպիտակուց են գտել, որն ազդում է մարզումների դիմացկունության եւ արդյունավետության վրա:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գիտնականները փորձեր են կատարել ճանճերի եւ մկների վրա, եւ պարզվել է, որ սեստրինների  ընտանիքի սպիտակուցների էքսպրեսիան նույնպիսի արդյունք է ունենում, ինչ եւ ֆիզիկական մարզումները: Այս սպիտակուցը մկանների մեջ է կուտակվում մարզումներից հետո: Սեստրինի ակտիվացման դեպքում տեղի է ունենում մարզումների մոլեկուլային եւ ֆիզիոլոգիական արդյունքների նմանակում:

Կրծողների մկաններում սպիտակուցի մակարդակը մեծացնելով՝ գիտնականները նկատել են, որ դրանք դարձել են ավելի լավ զարգացած՝ անգամ առանց մարզումների, քան նրանց մկանները, ում մոտ այս սպիտակուցի մակարդակը ցածր էր: Հայտնի է նաեւ, որ հեղինակները 3 շաբաթ շարունակ հետեւել են ճանճերին, որոնց ստիպել են դուրս գալ փորձանոթից: Նրանց համեմատել են միջատների հետ, որոնց մոտ սեստրինի գենն «անջատված» էր: Մասնագետների հաշվետվության մեջ նշված է, որ ճանճերը սովորաբար թռչում են 4-ից մինչեւ 6 ժամ, եւ այս ժամանակահատվածում նորմալ ճանճերի ֆիզիկական ունակությունները բարելավվել են:

Ընդ որում՝ սեստրին չունեցող ճանճերին  մարզումները չեն օգնել. «անջատված» սեստիրնով միջատները ոչ միայն ունեին ավելի վատթար դիմացկունություն, նրանց մոտ նաեւ նվազել է աերոբային շնչառության ֆունկցիան եւ բացակայել է ճարպերի այրման էֆեկտը, որը կապված է ֆիզիկական մարզումների հետ:

Գիտնականների ենթադրությամբ՝ սեստրինը կոդավորում է այս կենսաբանական գործողությունները՝ միացնելով կամ անջատելով նյութափոխանակության տարբեր ուղիները, որոնք անհրաժեշտ են մարզումների արդյունքի հասնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել