• Latest news

Վաղ ժամկետներում վիժումները հոգեվիճակի համար ավելի վտանգավոր են, քան կարծում էին. հետազոտություն

16 հունվարի, 2020  19:07

Վաղ ժամկետներում վիժումը եւ արտարգանդային հղիությունը կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ հոգեվիճակի վրա. ամեն 6-րդ կնոջ մոտ դրանք բերում են հետվնասվածքային սթրեսային խանգարման ախտանշանների հայտնվելու: Այս մասին նշված է Obstetrics ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության տվյալներով՝ հետվնասվածքային սթրեսային խանգարման ախտանիշները կանանց մոտ մնում են վիժումից հետո 9 ամսից ոչ պակաս: Գիտնականները կարծում են, որ նման դեպքերում կանանց համար հոգեբանական օգնությունը պետք է ավելի հասանելի լինի, քան գոյություն ունի աշխարհի երկրների մեծ մասում:

Համաձայն տվյալների, որոնց վրա հղում է կատարում NewScientist-ը, միջին վիճակագրական կնոջ մոտ կյանքի ընթացքում ավելի շատ վիժումներ են տեղի ունենում, քան սովորական ծննդաբերություններ։ Լոնդոնի Սուրբ Մարիայի հիվանդանոցի գինելոլոգ, հետազոտության համահեղինակ Ջեսիկա Ֆարենը հաստատում է, որ այդ երեւույթի հոգեբանական հետեւանքներն այսօր անտեսվում են։

Նրա խոսքով՝ կանանցից շատերը իրենց հղիության մասին չեն ասում ո՛չ ընկերներին, ո՛չ ընտանիքին, մինչեւ հղիության 12-րդ շաբաթում չեն ստանում ուլտրաձայնային հետազոտության արդյունքները: Եթե ՈւՁՀ-ն ցույց է տալիս, որ վիժում է տեղի ունեցել, նրանք հաճախ այս մասին ոչ մեկին չեն հայտնում եւ աջակցությունից զրկվում են:

Հետազոտության տվյալներով՝ 9 ամիս հետո կանանց 18 տոկոսի ախտանշանները համապատասխանել են հետվնասվածքային սթրեսային խանգարման համախտանիշի ախտորոշման չափանիշներին, 17 տոկոսի մոտ նկատվել է տագնապայնություն, 6 տոկոսի՝ դեպրեսիայի նշաններ: Ֆարենն այս ցուցանիշները «սարսափելի բարձր» է որակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել