• Latest news

Արագ նիհարելու համար ի՞նչ արժե ուտել նախաճաշին

21 հունվարի, 2020  11:59

Ճիշտ նախաճաշը կարող է օրգանիզմում ակտիվացնել նյութափոխանակությունը եւ ճարպերի այրման պրոցեսները, ինչը կօգնի ավելորդ քաշի դեմ պայքարում հասնել լավագույն արդյունքների: Դիետոլոգ Սյուզի Բարելը (Ավստրալիա) մի քանի խորհուրդներ է ներկայացրել այն մասին, թե նախաճաշին հատկապես ինչ արժե ուտել:

Առաջին հերթին պետք է հիշել, որ նիհարողների համար նախաճաշը պարտադիր է:

«Շատերը կարծում են, թե նախաճաշից հրաժարվելը նիհարելու գործի բանալին է, սակայն առավոտյան կերած հատկապես հագեցնող սնունդն է մեզ կուշտ պահում եւ թույլ տալիս չգայթակղվել օրվա ընթացքում ձեռքի հետ ուտելով»,- ասել է դիետոլոգը:

Որակյալ ածխաջրեր

Մասնագետը պնդում է, որ ածխաջրերն օրգանիզմի համար կարեւոր են: Առավել եւս կարեւոր է դրանք առավոտյան օգտագործելը:

«Եթե դուք հատուկ չեք հետեւում ցածրածխաջրային կամ կետոսննդակարգի, ձեր նախաճաշին ավելացրեք հատիկավոր ցածրկալորիական ածխաջրեր. սա ձեր մարմինը, ուղեղը եւ մկանները էներգիայով ապահովելու լավագույն միջոցն է»,- ասել է մասնագետը:

Սպիտակուց

The Sun պարբերականը հայտնում է, որ օրվա սկզբին սպիտակուցը առողջությունը եւ բարեկազմ իրանը պահպանելու գերազանց միջոց է:

«Ձեր նախաճաշի մեջ ներառեք 20 գրամ լավ որակի սպիտակուց: Երկու ձուն, հունական յոգուրտը, սաղմոնը ձեր նախաճաշում սպիտակուցի պարունակությունը մեծացնելու պարզ միջոց են»,- ասել է Սյուզի Բարելը:

Մի փոքր միրգ եւ բանջարեղեն

Մասնագետի խոսքով՝ մարդկանցից շատերը անբավարար քանակությամբ են գործածում միրգ եւ բանջարեղեն, իսկ այս մթերքները նախաճաշին ավելացնելը կարող է օգնել իրավիճակի փոփոխությանը:

«Հացի վրա կտրատած լոլիկը, ձվից ուտելիքի մեջ ավելացված բանջարեղենի քերուկը կամ շիլային կամ սմուզիին խառնած բանջարեղենը ձեզ լրացուցիչ կհարստացնեն բջջանյութով եւ վիտամիններով»,- հուշել է մասնագետը:

Լավ ճարպեր

Այնպիսի մթերքների ճարպերը, ինչպիսին են ձիթապտղի յուղը, ավոկադոն, ընկույզները, սերմերը եւ գետնընկույզի յուղը պարունակում են կարեւոր սննդարար նյութեր եւ կուշտ լինելու զգացումը տեւական են դարձնում, պնդում է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է