• Latest news

Բժշկական դիմակը չի կարող կորոնավիրուսիից 100 տոկոսով պաշտպանություն ապահովել․ փորձագետ

1 փետրվարի, 2020  20:43

Բժշկական դիմակները չի կարելի կորոնավիրուսից երաշխավորված պաշտպանություն համարել։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել իսրայելական «Թել-ա-Շոմեր» կլինիկական կենտրոնի վարակաբան Վլադիսլավ Լիտաչեւսկին։

Նրա խոսքերով՝ ոչ մի դիմակ 100 տոկոսով չի կարող պաշտպանել վարակվելուց։ Իհարկե, դիմակները նվազեցնում են վարակվելու հավանականությունը, սակայն դրանց արդյունավետությունը կախված է շատ գործոններից, օրինակ, նրանից, թե ինչ գործվածքից է այն պատրաստված, եւ որքանով է այդ գործվածքը ծակոտկեն։ Գործվածքի որակը ազդում է այն բանի վրա, թե ինչ մասնիկներ դրանով կարող են թափանցել։

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար փորձագետը խորհուրդ է տալիս խուսափել մարդկանց կուտակման վայրերից, հետաձգել ուղեւորությունները Չինաստան եւ չայցելել շուկաներ, որտեղ կենդանիներ կան։

Նա նաեւ հիշեցրել է, որ կորոնավիրուսները բավական վաղուց են հայտնի բժիշկներին՝ հենց այդ վիրուսներն են վերին շնչուղիների վիրուսային վարակների 10 տոկոսի պատճառը։ Սովորաբար հիվանդությունն ինքն իրեն է անցնում, սակայն այժմ բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նախկինում անհայտ տեսակ։ Փորձագետը հավելել է, որ այժմ վիրուսի աղբյուր համարում են կենդանիներին, չղջիկներին։

Հիշեցնենք, որ 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել է Չինաստանում։ Սակայն վարակը հասել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, այլ եվրոպական երկրներ եւ հարավարեւելյան Ասիայի պետություններ։ Հայտնի է, որ վիրուսը կարող է մարդուց մարդուն անցնել եւ պնեւմոնիա առաջացնել, ինչը շատ վտանգավոր է քրոնիկ հիվանդություններով մարդկանց համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել