• Latest news

Ինչու են կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման ժամանակ ֆիզիկական վարժություններն այդքան կարեւոր

21 մարտի, 2020  23:19

COVID-19 նոր կորոնավիրուսի համավարակի ժամանակ աշխարհի շատ երկրներում մարդկանց խորհուրդ են տալիս ինքնամեկուսացվել եւ դուրս չգալ տնից։ Մարդիկ սկսում են ավելի քիչ քայլել, ավելի քիչ սպորտով զբաղվել։ Իսկ ֆիզիկական ակտիվության անբավարարությունը, ինչպես ցույց են տվել շատ հետազոտություններ, վնասակար է առողջության համար, ավելին, մեծացնում է այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին են շաքարախտը եւ սրտային հիվանդությունները, որոնք իրենց հերթին բարձրացնում են կորոնավիրուսի ժամանակ բարդությունների եւ մահվան հավանականությունը։

Լոնդոնի Կայսերական քոլեջից պրոֆեսոր Քլեր Շովլինը եւ նրա գործընկերները The BMJ ամսագրի էջերում պատմել են, թե ինչու է ֆիզիկական ակտիվությունը այդքան կարեւոր համավարակի պայմաններում ինքամեկուսացման ժամանակ։

Նրանք հիշեցրել են, որ COVID-19-ի ժամանակ բարդությունների ռիսկի գործոնների թվում բարձր տարիքն է եւ քրոնիկ հիվանդությունները, առաջին հերթին՝ հիպերտոնիան, թոքերի քրոնիկ հիվանդությունները եւ շաքարախտը։ Նրանք կարծում են, որ ռիսկի խմբի մարդիկ հնարավոր ամեն ինչ պետք է անեն, որպեսզի նվազագույնի հասցնեն վարակման դեպքում հիվանդության ծանր ընթացքը։

Գիտնականները հիշեցրել են, որ սպասվող սթրեսային իրավիճակից առաջ, օրինակ, պլանային վիրահատությունից կամ հղիությունից առաջ մարդկանց հաճախ խորհուրդ են տալիս իրենց ֆիզիկական վիճակը կարգի բերել (այսպես կոչված՝ պրեաբիլիտացիա)։ Շատ հետազոտություններ ցույց են տվել նման մոտեցման արդյունավետությունը։ Օրինակ, երկու հետազոտություններում ուսումնասիրվել է պրեաբիլիտացիան այն մարդկանց շրջանում, որոնք վիրահատությունից հետո բարդությունների բարձր ռիսկ են ունեցել։ Նրանք, ովքեր պարբերաբար վարժություններ են արել, վերականգնումը շատ ավելի լավ է անցել։

Գիտնականների կարծիքով՝ չափավոր ինտենսիվությամբ պարբերաբար վարժությունների օգնությամբ 4 շաբաթում կարելի է լավացնել սրտանոթային համակարգի վիճակը։ Տնային ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլոր մարդկանց նրանք խորհուրդ են տալիս սկսել ֆիզիկական վարժություններ կատարել։

Տարեց եւ թույլ մարդկանց, եթե նրանք չեն կարող վարժություններ անել, կարելի է խորհուրդ տալ ավելի շատ ուղիղ նստել եւ շնչառական վարժություններ կատարել։ Մեթա-անալիզի համաձայն, շնչառական մկանների մարզումները բարելավում են թույլ մարդկանց վիճակը։

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն, գիտնականների խոսքերով, ամեն օր պետք է։ Սակայն վարակվելու եւ ջերմությունը բարձրանալու դեպքում վարժությունները պետք է դադարեցնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
  • Ինչ դիրքերով է վտանգավոր քնել Լյու Չունը նաեւ խորհուրդ չի տալիս քնել փորի վրա, քանի որ այս դիրքում տեղի է ունենում պարանոցի ողերի տեղաշարժ, եւ մկանները մնում են լարված: Սա ժամանակի հետ կարող է հանգեցնել պարանոցի սպոնդիլեզի զարգացման եւ գոտկատեղի ցավերի․․․
  • Ո՞ր նախաճաշը կօգնի նիհարել Բջջանյութով հարուստ մթերքն ապահովում է հագեցվածության երկարատեւ զգացում, ինչը թույլ է տալիս կրկին չմտածել ուտելիքի մասին նախաճաշից երկար ժամանակ անց, չօգտագործել լրացուցիչ սնունդ ընդհուպ մինչեւ ճաշը․․․
  • Երբ, ինչպես և ինչ դիմակ կրել կորոնավիրուսից պաշտպանվելու համար Բժշկական դիմակը (նաև՝ վիրաբուժական դիմակ) բաղկացած է երեք շերտից, միջինը՝ ֆիլտրող, ունի նաև ալյումինե ճկուն լար՝ քթի ձևին համապատասխան դեմքին հարմարեցնելու համար: Ֆիլտրող շերտը պաշտպանում է վիրուսներով և մանրէներով կաթիլներ շնչելուց․․․
  • Ինչպես ճիշտ կազմակերպել կորոնավիրուսի բուժումը տնային պայմաններում Նախեւառաջ, նրա խոսքերով, անհրաժեշտ է հիշել հեռավորության պահպանման կարեւորության մասին՝ չի կարելի շատ մոտենալ հիվանդին, փորձեք պահպանել 1,5-2 մետր հեռավորություն: Հիվանդին խնամող անձին խորհուրդ է տրվում դիմակ կրել եւ ձեռքերը հաճախ լվանալ օճառով ու ջրով․․․
  • Ո՞ր մթերքները կօգնեն թոքաբորբից հետո առողջության վերականգնմանը Մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին սննդակարգի մեջ ներառել խոլեստերինի ցածր պարունակությամբ անյուղ միս՝ տավարի, ոչխարի անյուղ, ճագարի միսը եւ թռչնամիսը...
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ