• Latest news

Կորոնավիրուսով հիվանդացած կինը պատմել է իր զգացողությունների մասին

23 մարտի, 2020  18:48

Անգլիական Լոուտոն քաղաքից 28-ամյա Ջեյմի Բեգեթը հիվանդացել է COVID-19 կորոնավիրուսային վարակով եւ իր զգացողությունների մասին պատմել է The Mirror ամսագրին։

Երբ Ջեյմիի մոտ հայտնվել են առաջին ախտանիշները, սկզբում նա որոշել է, որ իր մոտ ստորին շնչառական ուղիների սովորական վարակ է, մրսածություն կամ պնեւմոնիա։ Նա ջերմել է եւ այնքան ուժեղ է հազացել, որ սրտխառնոց է ունեցել։ Կարճ ժամանակում ախտանիշները արագ ուժեղացել են, եւ շուտով նրա մոտ կորոնավիրուս են ախտորոշել։

Ջեյմիին հոսպիտալացրել են, հիվանդանոցում նրան թթվածնային դիմակ են դրել։

Ջեյմիի խոսքերով՝ հիվանդության գագաթնակետին ինքը շնչելիս սուր ցավ էր զգում, կարծես ներսից իրեն խոցում էին։

«Կարծես մեջս սատանա լիներ»,- այսպես է նա նկարագրել իր զգացողությունները։

Ամենից շատ Ջեյեմին վախեցել է, որ 8-ամյա որդին կվարակվի իրենից։

Այժմ Ջեյեմին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ հիվանդությունից կազդուրվում է տանը։ Նա բոլորին կոչ է անում հետեւել իշխանությունների խորհրդատվություններին եւ ինքնամեկուսացվել, որպեսզի պաշտպանեն եւ իրենց, եւ շրջապատին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է