• Latest news

Մարդիկ մոռանում են մազերի միջոցով կորոնավիրուսի փոխանցման մասին. մասնագետ

8 մայիսի, 2020  11:00

Կորոնավիրուսով կարելի է վարակվել նաեւ մազերի միջոցով, սակայն շատերը փոխանցման այս ճանապարհի մասին մոռանում են: Այսպիսի կարծիք է հայտնել բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալթշթեյնը:

«Հինգերորդ ալիքի» հետ հարցազրույցում նա ասել է, որ վիրուսը կարող է մազերի վրա պահպանվել մինչեւ 3 օր, սակայն այս մասին քչերն են հիշում:

Վտանգից պաշտպանվելու համար Ալթշթեյնը խորհուրդ է տվել փողոցում գլխարկ դնել:

Կորոնավիրուսի փոխանցման հիմնական ճանապարհն է համարվում օդակաթիլայինը, սակայն չինացի գիտնականները վերջերս հաստատել են, որ վիրուսը կարող է փոխանցվել նաեւ սեռական ճանապարհով: Շանցյու քաղաքային հիվանդանոցում արական սեռի պացիենտների թեստավորումը ցույց է տվել, որ 38 հետազոտվածներից 6-ի սերմնահեղուկում հայտնաբերվել են SARS-CoV-2-ի հետքեր: Մասնագետները հստակեցրել են, որ հետազոտված պացիենտները ապաքինվում էին, բայց, ըստ երեւույթին, միեւնույն է՝ վարակիչ էին մնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll