• Latest news

Արդյոք արժե՞ կորոնավիրուսի կանխարգելման համար վիտամիններ ընդունել

12 մայիսի, 2020  15:09

Անօգուտ է վիտամիններ խմել ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար: Բժիշկ եւ հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին այսպիսի կարծիք է հայտնել Instagram-ի իր էջում:

Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է վիտամիններ խմել ապացուցված ավիտամինոզի դեպքում, այսինքն՝ կոնկրետ վիտամինների անբավարարության դեպքում:

«Եթե ձեզ մոտ որեւիցե վիտամինի անբավարարություն կա, ինչ-որ պատճառով այն չի յուրացվում, կամ եթե դուք չեք կարողանում խմել, ուտել, կլլել, կամ եթե սխալ սնվելու հետեւանքով օրգանիզմն ինչ-որ բան ամբողջությամբ չի ստանում»,- նշել է Կոմարովսկին:

Նրա խոսքով՝ կոմպլեքս վիտամինները կարող են օգտակար լինել, եթե մարդը սխալ է պատրաստվել ինքնամեկուսացմանը եւ վնասակար սնունդի պաշարներ է կուտակել: Սակայն միանգամայն անօգուտ է կորոնավիրուսի կանխարգելման համար վիտամիններ խմելը, շեշտել է մասնագետը:

Բրիտանացի գիտնականներն ավելի վաղ խորհուրդ էին տվել ինքնամկուսացման ժամանակ D վիտամին ընդունել:

Ուրիշ հետազոտողներ պարզել էին, որ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացությունը հակադարձ համեմատական է օրգանիզմում D վիտամինի պարունակությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել