• Latest news

Բացարձակ մթության մեջ քունը՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ կիրառվող թերապիայի խթան

28 հուլիսի, 2014  11:51

Թուլեյնի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ՝ օրգանիզմի ներքին՝ կենսաբանական ժամացույցի պարզաբանմանը միտված հետազատության արդյունքում պարզվել է, որ գիշերային քնի ժամանակ աղոտ լույսն անգամ կրծագեղձի քաղցկեղի բուժման նպատակով կիրառվող դեղամիջոցի՝ տամօքսիֆենի արդյունավետությունը նվազեցնելու միտում ունի, մինչ բացարձակ մթությունը կարող է դրական ազդեցություն ունենալ:

Երեւույթի պատճառն այն է, որ գիշերային ժամերին արտադրվող հորմոնի՝ մելատոնինի արտազատմանը ծավալները լույսի ազդեցությամբ նվազելու եւ քաղցկեղի՝ տամօքսիֆենի նկատմամբ դիմադրողականությունը բարձրացնելու հատկություն ունեն, հաղորդում է NewsMax Health-ը:

Հետազոտության շրջանակում փորձարկումներ են իրականացվել մարդու կրծքագեղձի քաղցկեղի բջիջներով ներպատրաստված լաբորատոր մկների վրա: Մինչ այժմ բժշկությանը հայտնի չէր, որ մելատոնինի արտադրության ծավալները կենսական նշանակություն ունեն՝ տամօքսիֆենի արդյունավետության տեսանկյունից:

Ավելին՝ մելատոնինը ուռուցքների առաջացումը կանխարգելելու եւ դրանց աճը նշանակալիորեն դանդաղեցնելու ներուժ ունի:

Բացահայտումը վիթխարի նշանակություն ունի կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժում ստացող այն կանանց համար, որոնք գիշերային ժամերին լույսի ազդեցության են ենթարկվում: Հատկապես երբ խոսքը գիշերային հերթափոխով աշխատանքի մասին է: Նույն հաջողությամբ գիշերային ժամերին չի կարելի նաեւ հեռուստացույցի կամ համակարգչի էկրանից ընկնող լույսի ազդեցությանը ենթարկվել: 

«Մելատոնինի արտադրության բարձր ծավալները կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճի համար պատասխանատու մեխանիզմներն անջատելու հատկություն ունեն: Սակայն լույսի ազդեցությամբ, երբ հորմոնի արտադրության նվազում է նկատվում, այդ բջիջներն «արթնանալու» եւ տամօքսիֆենի ազդեցությունը շրջանցելու հնարավորություն են ձեռք բերում», - նշել է հետազոտության համահեղինակ Դեյվիդ Բլասկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել