• Latest news

Ժամանակակից մարդկանց ԴՆԹ-ում «գերհին» պոպուլյացիայի հետքեր են հայտնաբերվել

8 օգոստոսի, 2020  16:45

Ամերիկացի գենետոլոգները համեմատել են ժամանակակից աֆրիկացիների, դենիսովցիների եւ նեանդերթալցիների գեների կառուցվածքը եւ պարզել են, որ վերջիններս իրենց գենոմի 1 տոկոսը ժառանգել են Homo ցեղի էլ ավելի հին ներկայացուցիչներից: Այս հնագույն գեների զգալի մասը հայտնվել է մարդու ԴՆԹ -ում կրոմանյոնցիների եւ դենիսովցիների շփումների արդյունքում, գրում է ՏԱՍՍ-ը:

Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են PLOS Genetics գիտական ​​ամսագրում:

«Մեր գործընկերները դեռ մի քանի տարի առաջ ակնարկներ էին գտել դենիսովցիների ԴՆԹ-ում մարդկանց արխայիկ խմբի հետքերի գոյությանը, իսկ մենք կարողացանք որոշել դրանց դիրքերը Homo denisovensis գենոմում: Այս հին հոմինիդների գենոմի մնացորդների շուրջ 15 տոկոսը, որոնք ավելի քան մեկ միլիոն տարի առաջ առանձնացել են մարդկության էվոլյուցիայի ծառից, կան նաեւ ժամանակակից մարդկանց գենոմում», - նշում են գիտնականները:

Չնայած արտաքին նմանությանը` ժամանակակից մարդիկ, դենիսովցիները և նեանդերտթալցիները զարգանում էին բոլորովին տարբեր ձեւերով: Նրանց նախնիները, ըստ գիտնականների, բաժանվել էին մոտ 650 հազար տարի առաջ: Առաջինները մնացել էին ապրելու Աֆրիկայում եւ հետզհետե գաղութացրել էին այն, իսկ երկրորդները գաղթել էին հյուսիս եւ բնակություն հաստատել Եվրոպայում եւ Ասիայում, որտեղմոտ 400 հազար տարի առաջ բաժանվել էին դենիսովցիների եւ նեանդերթալցիների:

Երկար ժամանակ համարվում էր, որ ժամանակակից մարդկանց, դենիսովցիներին եւ նեանդերթալցիներին ոչինչ չի միավորում: 2009 եւ 2010 թվականներին գիտնականները վերստեղծել էին վերջին Homo neanderthalensis-ների եւ Homo denisovensis-ների գենոմը եւ պարզել էին, որ ժամանակակից մարդկանց մեծ մասի ԴՆԹ-ն, բացառությամբ Աֆրիկայի բնակիչների, պարունակում է 2-ից 3 տոկոս նեանդերթալցիների գեներից եւ 2-ից 4 տոկոս դենիսովցիների ԴՆԹ-ից:

Գիտնականներին մնում է միայն ենթադրություններ անել, թե ինչպես կարող էին կապեր առաջանալ մարդկանց նախնիների եւ մյուս Homo-ների միջեւ եւ թե ինչու են պահպանվել դրանց ԴՆԹ-ի հետքերը մեր գենոմում:

Պալեոգենետիկների վերջին բացահայտումներն անսպասելիորեն ցույց են տվել, որ նման շփումները տեղի են ունեցել ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ: Բացի այդ, պարզվել է, որ նեանդերթալցիները եւ դենիսովցիները կարող էին խաչասերվել միմյանց հետ:

Ավելին, անցած յոթ տարվա ընթացքում գենետոլոգները պարզել են, որ խորվաթական Վինդիա քարանձավից նեանդերթալցիների եւ դենիսովցիների ԴՆԹ-ում նույնիսկ ավելի հին մարդկանց գենոմի մնացորդներ կան: Սակայն գիտնականները չեն կարողացել առանձնացնել կոնկրետ գեները, որոնք պատկանում էին այդ «գերհին Homo-ներին»: Ուստի հետազոտողները շարունակում են վիճել այն մասին` այդ հետքերն իրականում գոյություն ունեն, թե ոչ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է