• Latest news

Գիտնականները լեզվի վրա հայտնաբերել են ավելի վաղ անհայտ մուլտիբջիջներ

14 օգոստոսի, 2020  23:22

Համային բջիջները, որոնց վրա գտնվում են ռեցեպտորները, կարեւոր դեր են խաղում մարդու կյանքում։ Դրանք ոչ միայն թույլ են տալիս վայելել համը, այլ նաեւ ունեն որոշիչ նշանակություն մեր գոյության համար՝ օգնելով մեզ ընկալել սննդի քիմիական կազմը, օրինակ, դրանց օգնությամբ պարզել թույնը, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն։ 

Ընդհանուր առմամբ գոյություն ունի համային բջիջների երեք տեսակ․ I տեսակի բջիջները ծառայում են որպես օժանդակ; II տեսակի բջիջները բացահայտում են դառը, քաղցր եւ համեմունքների համը; III տեսակի բջիջները հայտնաբերում են թթու եւ աղի համերը։

Ավելի լավ հասկանալու համար սկզբունքը, թե ինչպես են համային բջիջները հայտնաբերում եւ ահազանգում տարբեր համերի առկայության մասին, հետազոտողներն անցկացրել են գիտափորձ մկան ինժեներական մոդելի վրա։ Նրանք ցանկացել են ուսումնասիրել ազդանշանային ուղիները, որոնք կենդանիներն օգտագործում են ուղեղին համային տեղեկատվություն փոխանցելու համար։ Արդյունքում գիտնականները հայտնաբերել են III խմբի բջիջների՝ ավելի վաղ անհայտ ենթախումբ, որոնք «շատ ընկալունակ են» եւ կարող են մշակել թթու համերը՝ օգտագործելով ազդանշանային ուղիներից մեկը, իսկ քաղցր, դառը եւ համեմունքների համերը՝ մեկ ուրիշ ուղու միջոցով։

Հետազոտողները ենթադրում են, որ մուլտիբջիջները զգալի ներդրում ունեն համը զգալու մեր ունակության հարցում։ Դրանց բացահայտումը տալիս է նոր հասկացողություն, որ համային տեղեկատվությունը փոխանցվում է ուղեղին մշակման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ