• Latest news

Առաջացնո՞ւմ են արդյոք քաղցկեղ մազերի ներկերը

4 սեպտեմբերի, 2020  19:05

Գիտնականները, Medical University of Vienna-ից Էվա Շերնհամմերի գլխավորությամբ, անցկացրել են լայնածավալ ուսումնասիրություն, որը կոչված է ցույց տալ, թե արդյոք այն մարդիկ, ովքեր պարբերաբար ներկում են իրենց մազերը, քաղցկեղի զարգացման մեծ ռիսկի են ենթարկված։ Ուսումնասիրությունը հրապարակվել է British Medical Journal-ում, իսկ հակիրճ այդ մասին հաղորդում է Eurek Alert-ը:

Հայտնի է, որ մազերի ներկերը պարունակում են միացություններ, որոնք կարող են միզապարկի եւ կրծքի քաղցկեղ առաջացնել: Վերջին ուսումնասիրության շրջանակներում փորձագետները վերլուծել են 117 200 ամերիկացի կանանց տվյալները (ուսումնասիրությունները տեւել են 36 տարի)՝ փորձելով պարզել մազերը ներկելու եւ քաղցկեղի այս տեսակների կապը:

Հետազոտության ընթացքում ներկերի էական բացասական ազդեցություն չի հայտնաբերվել: Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստովանում է, որ ներկանյութերի հետ մշտական կապի մեջ գտնվող վարսահարդարներն, այնուամենայնիվ, քաղցկեղի զարգացման մեծ վտանգի տակ են: Ավելին, հետազոտողները դրական կապ են գտել մազերի ներկերի եւ բազալ բջջային քաղցկեղի, հորմոն-ռեցեպտոր- կրծքագեղձի բացասական քաղցկեղի եւ ձվարանների քաղցկեղի ռիսկի միջեւ:

Բացի այդ, Հոջկինի լիմֆոմայի բարձր ռիսկը դիտարկվել է միայն բնական մուգ մազերով կանանց մոտ, իսկ ի ծնե բաց գույնի մազեր ունեցող կանանց մոտ ավելի բարձր է բազալ բջջային կարցինոմայի ռիսկը:

Գիտնականների խոսքերով՝ քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծապես կախված է զգայունության տարբեր գենոտիպերից (օրինակ ՝ NAT1 կամ NAT2 գեների առանձնահատկություններից):

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել