• Latest news

Աշունը եւ սիրտը. 5 խորհուրդ հիպերտոնիայով տառապող մարդկանց

14 սեպտեմբերի, 2020  18:04

Աշնանը հիպերտոնիան կարգավորելը բարդ է, եւ շատ պացիենտներ նկատում են, որ ցուրտ եղանակի հետ ճնշումը հաճախ է բարձրանում՝ չնայած նրան , որ օգտագործում են նույն դեղերը, ինչը որ ամռանը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում մի քանի խորհրդով կիսվել է սրտաբան Անի Ալեքսանյանը:

Ճնշման չափում

Հիպերտոնիայով տառապող մարդկանց համար շատ կարեւոր է ճնշումը չափելը՝ անկախ ինքնազգացողությունից: Խնդիրն այն է, որ շատերի մոտ բարձր ճնշումը որեւէ ախտանիշ չի առաջացնում: Սակայն բարձր ճնշումը վտանգավոր է բոլորի համար՝ անկախ նրանից թե ինչպես է մարդն իրեն զգում:

Աղ

Ինչպես հայտնի է, աղը բարձրացնում է ճնշումը, այդ պատճառով սննդի մեջ դրա օգտագործումը պետք է նվազեցնել: Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել 5 գրամ աղ: Ընդ որում, հիշեք, որ աղի է պարունակվում շատ պատրաստի մթերքներում եւ կիսաֆաբրիկատներում, ինչպես նաեւ հանքային ջրերում:

Սննդակարգ

Ցանկալի է սննդակարգում կրճատել կենդանի ճարպերով մթերքների քանակը: Ցանկալի է, որ սննդակարգում շատ լինեն չհագեցած ճարպաթթուները (բուսական ճարպերը):

«Արագ» ածխաջրերի (սպիտակ հաց, սպիտակ ալյուրից մակարոն, քաղցրեղենն ու հացեղենը) քանակը սննդակարգում պետք է կրճատել: Հիպերտոնիայով տառապող մարդկանց խորհուրդ է տվում ուտել օրական 200 գրամ միրգ: Խորհուրդ է տրվում նաեւ ուտել օրական 30 գրամ ընկույզ:

Ջուր

Եթե պացիենտի մոտ հիպերտոնիան կարգավորվում է, եւ նա սրտային անբավարարություն կամ այլ հիվանդություններ չունի, որոնց ժամանակ չի կարելի շատ ջուր խմել, ապա հեղուկի քանակի սահմանափակում պետք չէ:

Նոր ախտանիշներ

Պացիենտներին, ովքեր մշտապես ճնշման դեղեր են ընդունում, սակայն աշնանը նոր ախտանիշներ են նկատում, որոնց նախկինում չկային, խորհուրդ է տրվում խորհրդակցել բուժող բժշկի հետ: Հնարավոր է, որ պետք է վերանայել նշանակած բուժումը կամ դեղաչափը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել